Главная Подкасты Հետաքննող Լրագրողներ
Հետաքննող Լրագրողներ

Հետաքննող Լրագրողներ

HETQ TV 6 Эпизоды окт 21, 2026

Հետաքննող Լրագրողներ podcast-ը HETQ TV-ի հետաքննական լրագրության նախագիծն է: Այն բացահայտում է կոռուպցիոն գործարքները, պետական միջոցների վատնումները, մարդու իրավունքների խախտումները և պաշտոնյաների չարաշահումները: Հաղորդումները հիմնված են փաստերի վրա և անդրադառնում են քաղաքացիներին հուզող հարցերին՝ հետևելով նրանց դիմումներին: Թիմը ձգտում է անաչառ տեղեկատվություն տրամադրել և լուծումներ գտնել հասարակական խնդիրների համար:

Эпизоды

Ամուլսարի օֆշորային հետագիծը և պետական մասնակցության գինը. 8-րդ հարկ
Ամուլսարի օֆշորային հետագիծը և պետական մասնակցության գինը. 8-րդ հարկ окт 21, 2026 2673 Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վայոց ձորում գտնվող #Ամուլսար ի ոսկու հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունը։ Բազմիցս քննարկված և քննադատված հանքավայրի շահագործման առնչվող ռիսկերի կառավարման հարցը շարունակում է արդիական մնալ։ Հանքավայրի բաժնեմասի 12.5 տոկոսը կառավարությանը փոխանցվելուց հետո մյուս սեփականատիրոջ հետքերը տանում են #օֆշոր ային գոտիներ՝ Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Ինչպես կանխվեց Սևանի ափին ցեմենտի արտադրության ծրագիրը. 8-րդ հարկ
Ինչպես կանխվեց Սևանի ափին ցեմենտի արտադրության ծրագիրը. 8-րդ հարկ окт 7, 2026 2066 Սևանա լճի հարևանությամբ #ցեմենտ ի գործարան կառուցելու ծրագիրը կանխվել է։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական մարմինը բացասական եզրակացություն է տրամադրել #Ծովագյուղ ի նախկին #համայնք ապետ, գործարար Վահրամ Գևորգյանի նախաձեռնությանը։«8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրող Հայկ Մակյանը ներկայացնում է բնապահպանական խիստ զգայուն գոտում ցեմենտի գործարան կառուցելու ծրագրի չիրականացման
Շինարարության զոհերը․ 8-րդ հարկ
Շինարարության զոհերը․ 8-րդ հարկ окт 2, 2026 1533 Ամեն տարի Հայաստանի շինհրապարակներում ավելի քան երկու տասնյակ մարդ է մահանում։ Պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է։ 2023 թ.-ից մինչև այս տարվա հունիս ամիսը #շինարարության ժամանակ #մահացել է 80 մարդ։ Բացի այդ, ամեն տարի մարմնական վնասվածք ստանալու հարյուրավոր դեպքեր են գրանցվում։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկումը շինարարության ժամանակ մահվան, մարմնական #վնասվածք ստանալու դեպքերի, դրանց պա
Ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում․ 8-րդ հարկ
Ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում․ 8-րդ հարկ сен 19, 2026 4770 2020 թ․-ի 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների փնտրտուքը չի դադարում։ #Պատերազմ ի ընթացքում և դրանից հետո «Հետքը» բազմաթիվ հրապարակումներ է ունեցել մարտական գործողությունների մասին։ #Ջրական ից մինչեւ #Շուշի տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայությունների միջոցով ներկայացնելուց բացի առանձին ներկայացրել ենք նաև անհետ կորածների և պատերազմում զոհվածների պատմությունները
Ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ․ 8-րդ հարկ
Ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ․ 8-րդ հարկ сен 19, 2026 2441 Հայաստանի և #Ադրբեջան ի տարածքում կան անկլավներ։ Հայաստանում են Վերին Ոսկեպարը, #Տիգրանաշեն ը, Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Ադրբեջանում՝ #Արծվաշեն ը։ Այս բնակավայրերի փոխանակման կամ վերադարձի հարցը վերջին տարիներին Հայաստանում քննարկվող հիմնական թեմաներից են։ Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում կրկին խոսեց անկլավների հարցը լուծելու իր մտադրությունից։«Հետքը» հունիս ամսին հոդվածա
523 հազար ֆրանկ․ Շվեյցարիայից՝ Հայաստան․ 8-րդ հարկ
523 հազար ֆրանկ․ Շվեյցարիայից՝ Հայաստան․ 8-րդ հարկ сен 16, 2026 2079 ***2026 թվականի հունիսի 30-ին HetqTV Յություբյան ալիքում հրապարակված փոդքասթը խմբագրվել է՝ հաշվի առնելով, որ դրանում պարունակվող՝ Դենիս Կացիվին վերաբերող առանձին պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։***2026 թ․-ի փետրվարին Շվեյցարական բանկից Հայաստան է փոխանցվել 523 հազար շվեյցարական ֆրանկ։ #Գումար ը պատկանել է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին։ Նա կապ է ունեցել «Մագնիտսկու գործ» անունը ստա
Ինչ հանգամանքներում Արցախից անհետ կորան 15 անձինք․ 8-րդ հարկ
Ինչ հանգամանքներում Արցախից անհետ կորան 15 անձինք․ 8-րդ հարկ сен 16, 2026 1737 #Արցախ ի հայաթափմանը նախորդած #ռազմական գործողությունների հետևանքով #անհետկորած է համարվում 15 անձ, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։ «Արցախյան վերջին մարտեր. անհետ կորածների հետքերով» լրագրողական հոդվածում իմի է բերվել անհետ կորած անձանց պատմությունները։ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած 1-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների վկայությունների միջոցով «Հետքը» ներկայացրել
Ովքե՞ր են կանգնած ֆեյսբուքյան սարսափեցնող գովազդների թիկունքում․ 8-րդ հարկ
Ովքե՞ր են կանգնած ֆեյսբուքյան սարսափեցնող գովազդների թիկունքում․ 8-րդ հարկ сен 16, 2026 2463 Խորհրդարանական ընտրությանը նախորդող ամիսներին և հատկապես նախընտրական քարոզչության փուլում սոցիալական ցանցերում ակտիվ #գովազդ վում է քաղաքական բովանդակություն։ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը նվիրված է սոցցանցերի քաղաքական գովազդին, դրա ֆինանսավորմանը և այլն։ «Հետքի» լրագրողներ Նարե Պետրոսյանը և Արեն Նազարյանը ուսումնասիրել են գովազդային նյութերը, պարզել են որոշ գովազդների ֆինանսավորման շր
Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ
Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ сен 6, 2026 2950 «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։ «Հետքի» լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը զրուցել են Երևանի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության, Երևանում իրականացված խոշորամասշտաբ շինարարության մասին։ Նախորդ տարի «Հետքն» ուսումնասիրել էր Երևանի #Արաբկիր վարչական շրջանում կառուցված ու կառուցվո
Ինչու են պաշտոնյաները հրաժարվում տեղեկատվություն տրամադրելուց. 8-րդ հարկ
Ինչու են պաշտոնյաները հրաժարվում տեղեկատվություն տրամադրելուց. 8-րդ հարկ сен 6, 2026 3294 «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը պետական պաշտոնյաների կողմից տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին է։ #Հետք ի լրագրող, փաստաբան Գրիշա Բալասանյանը և լրագրող Տիրայր Մուրադյանը զրուցել են տեղեկատվության մատչելիության, գրավոր հարցումների և դրանց վերաբերյալ դատական գործերի ընթացքի մասին։ Տեղեկատվություն ստանալու նպատակով դատական գործերը, սովորաբար, տարիներ են տևում, որից հետո ստացվող տեղեկա
Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ. 8-րդ հարկ
Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ. 8-րդ հարկ июл 31, 2026 2666 #Ստեփանավան ի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին» ահազանգել են, որ #հիվանդանոց ում գործել է կեղծ բուժառուների գրանցման սխեմա, որի նպատակը պետական միջոցների ապօրինի յուրացումն է։ Բժիշկների պնդմամբ՝ տնօրենը պարբերաբար ստիպել է փաստաթղթերով ավելացնել հիվանդների թիվը, իսկ նրանք
Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ
Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ июл 31, 2026 2537 «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը պետական և դրամաշնորհային միջոցներով Հայաստանում իրականացված անտառապատման մասին է։ #Անտառ ապատման ծրագրերը փաստաթղթերի համաձայն իրականացվել են, իսկ բնության մեջ դրանց մեծ մասն այլևս չկան։ Հետքի լրագրողներ Քրիստինե Աղալարյանը և Տիրայր Մուրադյանը փոդքասթի ժամանակ զրուցում են Հետքի՝ «Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները» հրապարակման մասին։

Рекомендуемое