Главная Подкасты Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions
Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions

Հոգևոր զրույցներ / Spiritual Discussions

Vem Radio 115 Эпизоды июн 24, 2026

Քրիստոնեական հավատքը` ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի ուսուցման: Ինչպե՞ս իրագործել քրիստոնեական պատվիրանները և պայքարել մեղքի դեմ: Սուրբ Գիրքը և Եկեղեցու սրբազան ավանդությունը: Ինչպես է պատասխանում Եկեղեցին մարդկային կյանքի հիմնահարցերին եւ ինչպես ապրել ըստ հավատքի ժամանակից աշխարհում: Հավատքը որպես աշխարհայացք, ճանաչողության ճանապարհ և մշակույթ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Սովորելու և ինքնաճանաչողության հոգևոր սկզբունքները:

Эпизоды

Պատարագի մեկնություն, մաս Ը. Գոհաբանություն և արձակում / Commentary on the Divine Liturgy, Part VIII: Thanksgiving and Dismissal
Պատարագի մեկնություն, մաս Ը. Գոհաբանություն և արձակում / Commentary on the Divine Liturgy, Part VIII: Thanksgiving and Dismissal июн 24, 2026 00:31:03 Պատարագի վերջավորությանն արտասանվող գոհաբանական աղոթքներն ու սաղմոսասացությունը վաղ Եկեղեցում և Հայ Եկեղեցու ավանդության մեջ։ Հաղորդության ճաշակմանը հաջորդող առաջին րոպեներն ու ժամերը քրիստոնյայի կյանքում։ Տիրոջ ընթրիքից արձակումը Պատարագին հավելվող այլ տոնական ծիսակատարությունների պարագայում։ Վերադարձ աշխարհ Պատարագի ավարտին կամ «Պատարագ Պատարագից հետո»։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան
Պատարագի մեկնություն, մաս Է. Սուրբ Հաղորդություն և ճաշակում / Commentary on the Divine Liturgy, Part VII: Holy Communion and Partaking
Պատարագի մեկնություն, մաս Է. Սուրբ Հաղորդություն և ճաշակում / Commentary on the Divine Liturgy, Part VII: Holy Communion and Partaking июн 17, 2026 00:33:10 Պատարագի հաղորդության հատվածի սկիզբը՝ Տերունական աղոթքով։ «Միայն սուրբ, միայն Տեր» հնագույն քրիստոնեական փառաբանությունը։ Հաղորդությանը նախորդող երրորդութենական փառաբանությունն ու ծածուկ աղոթքները։ Քրիստոսի մարմնի և արյան ճաշակումը վաղ Եկեղեցում։ Հաղորդության բաշխումից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը։ Սուրբ Հաղորդությունն իբրև Աստծո հետ հաշտության և միավորման խորհուրդ։ Խոսնակ՝ Տ. Դավիթ
Պատարագի մեկնություն, մաս Զ. Սուրբ Հոգու կոչում և հիշատակություններ / Commentary on the Divine Liturgy, Part VI: Invocation of the Holy Spirit and
Պատարագի մեկնություն, մաս Զ. Սուրբ Հոգու կոչում և հիշատակություններ / Commentary on the Divine Liturgy, Part VI: Invocation of the Holy Spirit and июн 11, 2026 00:32:40 Սուրբ Հոգու էջքը սուրբ Ընծաների վրա և դրանց փոխարկումը Տիրոջ մարմնի և արյան։ Պատարագի ընթացքում ընդհանրական ու ազգային սրբերի, հոգևոր և աշխարհիկ առաջնորդների, համայն հավատացյալ դասի և հանգուցյալների հիշատակումը և Եկեղեցու հոգևոր միությունը։ Պատարագն իբրև Տիրոջն ուղղված շնորհակալություն և գոհաբանություն։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The descent of the Holy Spirit on the H
Պատարագի մեկնություն, մաս Ե. Մեծ մուտք / Commentary on the Divine Liturgy, Part V: Great Entrance
Պատարագի մեկնություն, մաս Ե. Մեծ մուտք / Commentary on the Divine Liturgy, Part V: Great Entrance июн 3, 2026 00:34:12 Մեծ մուտքի թափորն ու Հաղորդության սկիհի վերաբերումը։ Քրիստոսի մուտքը սրբարան և բազմելը սուրբ խորանին։ Քրիստոսի հայտնության՝ Պատարագի ժամանակ փոխանցվող ողջույնը և դրա միավորիչ դերակատարությունը։ Վերնատանը երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Վերջին ընթրիքի ոգեկոչման խորհրդաբանությունը։ Տիրոջ հետ «այստեղ և հիմա» մեկ սեղանի շուրջ բազմելու գիտակցությունը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․
Պատարագի մեկնություն, մաս Դ. Հավատամք / Commentary on the Divine Liturgy, Part IV: Creed
Պատարագի մեկնություն, մաս Դ. Հավատամք / Commentary on the Divine Liturgy, Part IV: Creed май 27, 2026 00:35:13 Ուղղափառ հավատի դավանության բնագրերը։ Պատարագին արտասանվող հավատամքի կառուցվածքը, դավանաբանական և միավորիչ դերակատարությունը։ Երրորդութենական հավատի հռչակումն ու Սբ Երրորդության դեմքերը։ Քրիստոսի երկրորդ գալուստի և վերջին դատաստանի վախճանաբանական պատկերը։ Եկեղեցու չորս նշանները՝ միություն, սրբություն, առաքելականություն, ընդհանրականություն։ Եկեղեցու խորհուրդների հիշատակումը հավատամքում։ Խոսնակ՝
Պատարագի մեկնություն, մաս Գ. Խոսքի պատարագ / Commentary on the Divine Liturgy, Part III: Liturgy of the Word
Պատարագի մեկնություն, մաս Գ. Խոսքի պատարագ / Commentary on the Divine Liturgy, Part III: Liturgy of the Word май 20, 2026 00:35:50 Երախայից կամ Խոսքի պատարագ։ Մուտք սբ Խորան, ծիսական թափորներն ու շարժը եկեղեցում։ Պատարագի սաղմոսների, շարականների և աղոթքների ընտրությունը։ Պատարագիչ քահանայի, հավատացյալ ժողովրդի, դպրաց ու սարկավագաց դասերի աղոթակցությունը։ Սուրբգրային ընթերցում և մեկնություն պատարագի ընթացքում։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն. Գիշյան Վարող՝ Վարդան սրկ. Ասլանյան Liturgy of the Catechumens or of the Word. Entry into the
Պատարագի մեկնություն, մաս Բ. Պատրաստություն / Commentary on the Divine Liturgy, Part II: Preparation
Պատարագի մեկնություն, մաս Բ. Պատրաստություն / Commentary on the Divine Liturgy, Part II: Preparation май 13, 2026 00:30:38 Ընծաների, քահանայի և հավատացյալների պատրաստությունը սբ Պատարագին ընդառաջ։ Անձնական պատրաստություն և զգեստավորում։ Հացի և գինու ընծայաբերումն ու սրբագործումը Պատարագի ընթացքում։ Եկեղեցում մեկտեղման կամ հավաքման խորհուրդն իբրև սրբազան գործողություն։ Աստծո հետ հանդիպումը Պատարագին։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան The preparation of the Hosts, priest, and the faithful ahead of
Պատարագի մեկնություն, մաս Ա. Ներածություն / Commentary on the Divine Liturgy, Part I: Introduction
Պատարագի մեկնություն, մաս Ա. Ներածություն / Commentary on the Divine Liturgy, Part I: Introduction май 6, 2026 00:35:22 «Պատարագ» բառի ստուգաբանությունը։ Մարդն իբրև զոհաբերող էակ, զոհաբերության մարդաբանական և աստվածաբանական հիմքերը։ Սբ Պատարագի կառուցվածքի ուրվագիծ։ Պատարագի պատմական շերտերը. երուսաղեմյան, բյուզանդական և լատինական ծեսերի ազդեցությունը Հայ Եկեղեցու պատարագի ձևավորման վրա։ Պատարագն իբրև համայնքային պաշտամունք և Քրիստոսի խորհրդանշական մարմին։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարող՝ Վարդան սրկ․Ասլանյան
Ղազարոսի հարությունը / Resurrection of Lazarus
Ղազարոսի հարությունը / Resurrection of Lazarus мар 25, 2026 00:32:17 Ղազարոսի հարությունն իբրև Հովհաննեսի Ավետարանի «Յոթ նշանների գիրք» պայմանական հատվածի գագաթնակետ։ Հիսուսի կողմից մեռյալներին հարություն տալու ավետարանական դրվագները և հարության հավատի ամրապնդումը։ Քրիստոսի արտասվելը մահվան անհուսության մեջ թաղված մարդկության համար։ Մարթայի հավատի խոստովանությունը. «Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի, և ով կենդան
Անիրավ դատավորի կիրակի / Sunday of the Unjust Judge
Անիրավ դատավորի կիրակի / Sunday of the Unjust Judge мар 11, 2026 00:31:15 Աղոթքի հարատևության խորհուրդը ավետարանական առակներում։ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակի հինկտակարանյան ակունքները։ Անիրավ տնտեսի և անիրավ դատավորի կերպարների համադրում։ «Աղոթքներով ու աղաչանքներով ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն, և Աստծո խաղաղությունը կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. Դ 6-7)։ Անիրավ դատավորի առակի վախճանաբանական պատգամը։ Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․Գիշյան Վարո
Արտաքսման կիրակի / Sunday of Expulsion
Արտաքսման կիրակի / Sunday of Expulsion фев 18, 2026 00:30:13 Մարդու առաջին խախտված «պահքը» Եդեմի պարտեզում։ Արգելված պտղի այլաբանությունը Ծննդոց գրքում և մերօրյա կյանքում։ Արտաքսում ոչ թե դրախտից, այլ Աստծո ներկայությունից։ Արգելված պտղի դառնությունը և Տիրոջ ամոքիչ պատվիրանների քաղցրությունը։ Կամքի ազատություն և պատասխանատվություն։ Դրախտից արտաքսումից հետո կնոջ հնազանդեցումն ամուսնուն և տղամարդու հնազանդությունը Տիրոջը։ Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան Վարող
Սբ Ղևոնդյանց տոնը / Feast of Holy Leontians
Սբ Ղևոնդյանց տոնը / Feast of Holy Leontians фев 11, 2026 00:31:42 Ղևոնդյանց շարժումը և հայ հոգևորականների մարտիրոսությունը Պարսկաստանում։ Հոգևոր համայնքի և ժողովրդի ամենօրյա առաջնորդությունը քահանայից դասի կողմից։ «Քահանա» անվան աստվածաշնչյան ընկալումը և քահանայագործության խորհուրդը։ Քահանայի կոչումը, ընտրությունը և ձեռնադրությամբ տրված իշխանությունը։ Քրիստոս իբրև «հավիտենական քահանայապետ» (Եբր. Ե 10)։ Խոսնակ՝ Տ. Զաքարիա քհն․ Անանյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

Рекомендуемое