Главная Подкасты Լեգենդի հետքը
Լեգենդի հետքը

Լեգենդի հետքը

Լեգենդի Հետքը 63 Эпизоды авг 28, 2026

«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթ է, որը պատմում է մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին։ Փոդքասթի շրջանակում մասնագետի կամ երկրպագուի հետ քննարկվում են մարզիկի տպավորիչ նվաճումները, մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։

Эпизоды

Սերենա Ուիլյամս
Սերենա Ուիլյամս авг 28, 2026 00:18:01 23 Մեծ Սաղավարտ, 4 Օլիմպիական ոսկի և մի կարիերա, որը փոխեց թենիսը։Բայց Սերենա Ուիլյամսի ամենամեծ հաղթանակը գավաթներից դուրս էր՝ նա անընդհատ վերադարձավ, երբ թվում էր՝ ամեն ինչ ավարտված է։
Ռոբերտո Բաջո
Ռոբերտո Բաջո авг 23, 2026 00:19:59 Մի վրիպում, որը բոլորը հիշեցին։ Բայց մի ամբողջ կարիերա, որը դրանով երբեք չսահմանափակվեց։Վնասվածքներ, մեծ հաղթանակներ, «Ոսկե գնդակ», 1994-ի ամենածանր պահը և մի կարիերա, որն ապացուցեց՝ մեկ վրիպումը երբեք չի որոշում ամբողջ պատմությունը։
Սերխիո Բուսկետս
Սերխիո Բուսկետս авг 15, 2026 00:15:54 Խաղը կարդալու արվեստը, տարածքը կարդալու ունակությունն ու ֆուտբոլը մի քանի քայլ առաջ տեսնելու մտածողությունը։Սերխիո Բուսկետս՝ ֆուտբոլիստ, որին վիճակագրությամբ երբեք ամբողջությամբ չես բացատրի։
Փոլ Սքոուլզ
Փոլ Սքոուլզ авг 9, 2026 00:19:58 «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհ է բերել բազում ֆանտաստիկ ֆուտբոլիստների, բայց նմանատիպ խելացիները եզակի էին։ Փոլ Սքոուլզը թիմի դիրիժորն էր։ Մարդ, որը կառավարում էր խաղի տեմպն ու տալիս ֆուտբոլին գույներ։
Թոմաս Մյուլեր
Թոմաս Մյուլեր июл 25, 2026 00:19:09 Թոմաս Մյուլերի խաղային մտածողությունը եզակի է, ինչպես նրա մարդկային տեսակը ժամանակակից ֆուտբոլում։Առանց տեխնիկայի կամ արագության, բայց ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելու ֆենոմենալ հատկությամբ։Այսօրվա հերոսը Բուդնեսթիմի մեծագույններից է։
Շավարշ Կարապետյան
Շավարշ Կարապետյան июл 18, 2026 00:19:06 Այս էպիզոդը միայն սպորտի մասին չէ։Սա պատմություն է աշխարհի բազմակի չեմպիոնի, որը մի օր ընտրեց ոչ թե հաղթանակը, այլ մարդկային կյանքերը։ Մարդու, որի ամենամեծ սխրանքը տեղի ունեցավ ոչ թե մրցասպարեզում, այլ կյանքի ամենադժվար պահին։
Մայքլ Ֆելփս
Մայքլ Ֆելփս июл 11, 2026 00:14:24 Մայքլ Ֆելփսի պատմությունը միայն հաղթանակների մասին չէ։Ինչպե՞ս սովորական մի տղան դարձավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիական մարզիկը։ Ի՞նչ գին ունեցան այդ ռեկորդները, և ի՞նչ էր թաքնված փայլող մեդալների հետևում։
Նեյմար
Նեյմար июн 27, 2026 00:15:04 Նրան անվանել են ֆուտբոլի ամենամեծ չիրականացված տաղանդը։ Մյուսները վստահ են՝ նա իր սերնդի ամենահանճարեղ ֆուտբոլիստներից մեկն է։Փողոցային ֆուտբոլից մինչև աշխարհի ամենաթանկ տրանսֆերը, անհավանական դրիբլինգներից մինչև ծանր վնասվածքներ: Նեյմարի պատմությունը լի է հետաքրքիր պահերով։
Յուրի Վարդանյան
Յուրի Վարդանյան май 31, 2026 00:16:01 Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր և հայկական սպորտի ամենամեծ լեգենդներից մեկը։Այս էպիզոդում անդրադարձել ենք Յուրի Վարդանյանի կյանքին՝ մանկությունից մինչև Օլիմպիական ոսկի, պատմական ռեկորդներ և նրա թողած անգնահատելի ժառանգությունը։
Կարիմ Բենզեմա
Կարիմ Բենզեմա май 23, 2026 00:16:15 Սկիզբը՝ կասկածներ, քննադատություն ու «չի ստացվի» արտահայտություն։Ավարտը՝ Ոսկե գնդակ ու պատմության մեծագույնների շարքում դասվել։Կարիմ Բենզեման երկար տարիներ աշխատեց լուռ, առանց մեծ աղմուկի, բայց ճիշտ պահին դարձավ «Ռեալի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։
Այրտոն Սեննա
Այրտոն Սեննա май 16, 2026 00:15:45 Այս էպիզոդը մի մարդու մասին է, ով բոլիդը վարում էր այնպես, կարծես սահմաններ գոյություն չունեին։Անձրևի տակ՝ անպարտելի, ճնշման տակ՝ անսասան, իսկ կյանքում՝ չափազանց իրական։
Լուիս Սուարես
Լուիս Սուարես май 1, 2026 00:15:25 Լուիս Սուարեսը մեր ժամանակների ամենակատարյալ հարձակվողներից մեկն է։Ուրուգվայի հողոտ փողոցներից մինչև Լիոնել Մեսիի հետ ընկերություն և ֆուտբոլային էլիտայի շարքեր։Այս պատմությունը սովորեցնում է չհանձնվել, նույնիսկ երբ քեզ չեն հավատում։

Рекомендуемое