
TOON CAST's Podcast
TOON CAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է, որտեղ քննարկվում են անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի զարգացումները։ Խոսվում է շուկայի միտումների, նոր տեխնոլոգիաների, նախագծային մտածողության, վաճառքի, ներդրումների և միջազգային փորձի մասին։ Հյուրերն են ապագա քաղաքները կերտող, շուկան զարգացնող և նոր չափանիշներ սահմանող մարդիկ։ Ամեն էպիզոդում ներկայացվում են ոլորտի փորձառու մասնագետներ, փորձագետներ, կառուցապատողներ և հարակից բնագավառների ներկայացուցիչներ։
Эпизоды

TOONCAST 10 | Urban Shift․ բազմաֆունկցիոնալ միջավայրերի զարգացումը Հայաստանում
TOONCAST #10-ում հյուրը Դիանա Մելիքսեթյանն է՝ Sunday Towers նախագծի կրեատիվ տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է բազմաֆունկցիոնալ նախագծերի զարգացման, նոր սերնդի բնակելի միջավայրերի ձևավորման և անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։Քննարկվում է, թե ինչպես են ձևավորվում նախագծեր, որտեղ համատեղվում են բնակությունը, աշխատանքը և հանգիստը, ինչ խնդիրներ են լուծում նման համալիրները բնակիչ

TOONCAST 09 | Քաղաքաշինական պատասխանատվություն. Կառուցապատողի դերը ապագա քաղաքներում
TOONCAST #9 -ի ընթացքում խոսում ենք կառուցապատողի դերի, ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների, զարգացած քաղաքների փորձի և Երևանի ապագա ճարտարապետական տեսքի մասին։Քննարկում ենք նաև՝ինչու է կարևոր համատեղել էսթետիկան և ֆունկցիոնալությունը,ինչպես է փոխվում ժամանակակից գնորդի վարքագիծը,և ինչի համար է իրականում վճարում մարդը տուն գնելիս։Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև AMANOO-ի գործունեությանը,

TOONCAST 08 | 20․000+ նախապես գրանցված այցելու՝ 27 երկրներից․ TOON EXPO 2026 ի բոլոր մանրամասները
TOONCAST-ի այս հատուկ թողարկման հյուրը Դիանա Հարոյանն է՝ Big Projects ընկերության համահիմնադիրը, Մարքեթինգի և PR-ի բաժնի ղեկավարը։Զրույցը նվիրված է TOON EXPO 2026-ի ամբողջական մարքեթինգային արշավին, դրա մասշտաբին, գործիքներին և այն արդյունքներին, որոնք արդեն իսկ արձանագրվել են մինչև ցուցահանդեսի մեկնարկը։ Քննարկվում է, թե ինչպես է ձևավորվել արշավի ռազմավարությունը, ինչ հարթակներ են օգտագործվել՝ սկ

TOONCAST 07 | Հիպոթեքի նոր իրականություն․ բանկ, կառուցապատող, գնորդ
TOONCAST #07-ում հյուրը Վահրամ Գևորգյանն է՝ Ameriabank-ի Երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավարը։ Զրույցը նվիրված է հիպոթեքի նոր իրականությանը և այն հարցին, թե ինչպես է այսօր ձևավորվում անշարժ գույքի գործարքը բանկի, կառուցապատողի և գնորդի միջև։Քննարկվում է, թե ինչպես է փոխվել հիպոթեքի ընկալումը վերջին տարիներին, ինչ վախեր ունեն գնորդները և որոնք են իրականում հիմնավորված, ինչպես են բանկերը ընտրում կա

TOONCAST 06 | Քաղաքաշինական ներդրումներ․ ինչպե՞ս են ձևավորվում մեծ նախագծերը Հայաստանում
TOONCAST #06-ում հյուրը Անի Մավյանն է՝ Renshin Urban Investments ընկերության ռազմավարական զարգացման տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է քաղաքաշինական ներդրումների, խոշոր նախագծերի ձևավորման և Հայաստանի՝ որպես ներդրումային միջավայրի հնարավորությունների շուրջ։Զրույցի ընթացքում քննարկվում են նաև գնորդների փոփոխված վարքագիծը, կառուցապատողների մասին ձևավորված կարծրատիպերը, միջազգային փորձը, Հայաստանի բնակել

TOONCAST 05 | Քաղաքաշինական պատասխանատվություն․ ի՞նչ փուլում է շուկան այսօր
TOONCAST #05-ում հյուրը Արմեն Սաքապետոյանն է՝ 1SQ-ի հիմնադիր, գործարար։ Զրույցը կենտրոնացած է քաղաքաշինական պատասխանատվության, անշարժ գույքի շուկայի ներկա փուլի և դրա առողջացման չափանիշների շուրջ։Քննարկվում է, թե ինչ փուլում է այսօր շուկան, ինչ դժվարությունների և խոչընդոտների է բախվում կառուցապատողը, որոնք են ոլորտում ամենատարածված սխալները և ինչ պայմաններում է հնարավոր ապահովել կայուն աճ։ Թողարկո

TOONCAST 04 | Անշարժ գույքի շուկայի զարգացման միտումները 2026-ին
TOONCAST #04-ին հյուրընկալել ենք RED Invest Group-ի համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին։ Որպես #toonexpo -ի ամենահավատարիմ գործընկեր՝ Արսենի հետ զրուցել ենք տարբեր տարիների արդյունքներից, այս տարվա կանխատեսումներից ու զարգացման միտումներից, սպառողների վարքագծային փոփոխություններից, առաջարկից ու պահանջարկից։ Հատկանշական է, որ նախորդ տարիներին արված կանպատեսումները 95% ճշգրտությամբ կատարվել են, իս

TOONCAST 03 | Կառուցապատող գնորդ հարաբերություններ, ի՞նչ է փոխվել շուկայում
TOONCAST #03-ում հյուրը Վարդան Մարության է՝ ML MINING ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Զրույցը կենտրոնացած է կառուցապատող–գնորդ հարաբերությունների փոփոխությանը և շուկայում ձևավորվող նոր իրականությանը։Քննարկվում է, թե ինչ է փոխվել գնորդի վարքագծում և սպասումներում, ինչու է կառուցապատողը դարձել առավել շահառուակենտրոն, և ինչպես են փոխվում վստահության կառուցման մեխանիզմները։ Անդրադարձ է կա

TOONCAST 02 | Քաղաքաշինության ընդհանուր պատկերը ներկայիս մարտահրավերներն ու ապագա միտումները
TOONCAST #02-ում հյուրը Գուրգեն Գրիգորյան է՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Զրույցը կենտրոնացած է Հայաստանի քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի ընդհանուր պատկերի վրա՝ ներկայիս մարտահրավերների, կարգավորումների և առաջիկա միտումների համատեքստում։Քննարկվում են շուկայի ներկա վիճակը վիճակագրական թվերով, առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը, կառուցապատման նոր ստանդարտները, թույլտվ

TOONCAST 01 | TOON EXPO-ն այլևս չի տեղավորվում «էքսպո» բառի մեջ. TOON ECOSYSTEM
TOONCAST #01-ում հյուրը Համլետ Խնկոյանն է՝ #BigProjects ընկերության համահիմնադիր-տնօրենը։ Զրույցը կենտրոնացած է այն ռազմավարական փոփոխության վրա, որի արդյունքում #TOONEXPO -ն դուրս է գալիս դասական «էքսպո» ձևաչափից և վերածվում ամբողջական TOON ECOSYSTEM-ի։Քննարկվում են Big Projects-ի զարգացման ուղղությունը, 2026 թվականի տեսլականը, TOON EXPO-ի իրական տնտեսական ազդեցությունը, նրա ունիկալ մոդելը, արդյո











