
Երգխոսություն
«Երգխոսությունը» երաժշտական փոդքասթ է, որը միավորում է տարբեր ժանրեր՝ դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop: Այն օգնում է ունկնդրին բացահայտել նոր երաժշտական ճաշակներ, համեմատել հանրահայտ երգերը և ընկալել դրանք նոր տեսանկյունից: Հաղորդավարուհի Զառա Տոնիկյանը հրավիրում է ձայնային ճամփորդության՝ խոստանալով զարմանք և զվարճանք:
Эпизоды

No club, no problem»
Ո՞վ է ասել, որ լավ երաժշտություն լսելու համար ակումբ է պետք։ «No club, no problem» համայնքի անդամները կոտրում են այդ բոլոր կարծրատիպերը՝ նվագելով խոհանոցներում, վարսավիրանոցներում ու Երևանի փողոցներով շրջող ավտոբուսներում։ Այս էպիզոդում խոսելու ենք այս նախագծի ստեղծման, նպատակի ու այն էներգիայի մասին, որն այն բերել է քաղաք։Երգխոսությունը Արթուր Պետրոսյանի, Մարիամ Քեշաբյանի և Մադլեն Քարամյանի հետ է

«Կապան» միջազգային երաժշտական փառատոն
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի մշակութային քարտեզի ամենաթեժ կետերից մեկը դառնում է Սյունիքը, որտեղ մեկնարկում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը»։ Այս նախագիծը վաղուց դուրս է եկել սովորական համերգաշարի սահմաններից՝ վերածվելով ռազմավարական կարևորության հաբի, որը մարզային կյանք է բերում բազմաժանր կատարումներ, բարձրակարգ վարպետաց դասեր և միջազգային ձևաչափի ցուցադրություններ։ Այս ԵՐԳխոսո

Երիտասարդ դասական երաժիշտներ
Դասական երաժշտությունը հաճախ ընկալվում է որպես հավերժական ու միևնույն ժամանակ՝ անփոփոխ մի աշխարհ, որն ապրում է իր խիստ կանոններով։ Սակայն այսօր, երբ տեղեկատվական տեմպերն ու մեդիա տիրույթի թրենդները փոխվում են վայրկյանների արագությամբ, ակադեմիական արվեստը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպե՞ս պահպանել դարերի խորքից եկող հարստությունն ու որակը մի աշխարհում, որտեղ լսարանը պահանջում է արագ սպառվո

«Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն
Այսօրվա արագընթաց, թվային ու հաճախ մակերեսային տեղեկատվական հոսքերի դարաշրջանում, երբ երաժշտությունը նույնպես վերածվել է արագ սպառվող ապրանքի, կա մի ժանր, որը ստիպում է կանգ առնել, լսել ու խորհել։ Դա հեղինակային երգն է՝ արվեստ, որտեղ առաջնայինը անկեղծությունն է, բառի կշիռն ու նուրբ փիլիսոփայությունը։ Այս թեմայի արդիականությունն ու կարևորությունն այսօր քննարկելու ենք մի ֆենոմենի համատեքստում, որն ա

Հայկական օրորներ
Հայկական օրորոցային երգերը շատ ավելին են, քան պարզապես մեղեդիներ՝ երեխային քնեցնելու համար։ Դրանք մեր ինքնության, պատմական հիշողության և մոր հոգեկան աշխարհի յուրօրինակ կոդերն են, որտեղ ամփոփված են ազգային ողբերգություններն ու վերապրման հույսը։ Այս էպիզոդում մենք փորձում ենք բացահայտել օրորների թաքնված շերտերը, հասկանալ դրանց ծիսական ու պաշտպանիչ նշանակությունը և պարզել, թե ինչպես է հայ կինը օրորոց

Ո՞րն է ռաբիզ
Ռաբիզ՝ երևույթ, որը վաղուց դուրս է եկել երաժշտական ժանրի սահմաններից և դարձել է մի ամբողջ ենթամշակույթ, ապրելակերպ ու մտածողություն։ Մենք փորձելու ենք հասկանալ՝ որտեղի՞ց է այն գալիս, ինչպե՞ս է ձևավորվել և ինչպե՞ս է ստացվել, որ 90-ականների մութ տարիներին այն դարձավ մեր հասարակության հիմնական հոգեբանական հենարանը։Կփորձենք գտնել այն նուրբ սահմանը, որտեղ ավարտվում է ազգային երաժշտությունը և սկսվում

Ինգա Անուշ Արշակյաններ
Ինգա և Անուշ Արշակյանների անունը հայկական երաժշտության մեջ կապվում է «էթնո-հեղափոխության» հետ. նրանք առաջիններից էին, որ ֆոլկլորը հանեցին ակադեմիական կաղապարներից ու դարձրին ժամանակակից: Նրանց երգացանկը՝ սկսած ֆոլկ մշակումներից մինչև պետական հանդիսավորության հասնող հայրենասիրական գործեր, ձևավորել է մի ամբողջ սերնդի երաժշտական ինքնագիտակցությունը։Տևական ստեղծագործական դադարից հետո նրանց վերադարձը մ

Երաժշտության բովանդակությունը
Երաժշտությունն ավելին է, քան սոսկ հնչյունների հաջորդականություն. այն պատմություն է, որը սկսվում է լռության մեջ ծնված մի տողից կամ մի մեղեդուց: Այս էպիզոդում մենք բացում ենք հայկական երգարվեստի «կուլիսները»՝ հասկանալու համար, թե ինչպես է սովորական ապրումը վերածվում հիթի: Ինչպե՞ս է գտնվում հավասարակշռությունը պարզության և խորիմաստության միջև, և արդյոք ժամանակակից ռիթմերի մեջ դեռ կա տեղ դասական քնարե

Եվրատեսիլ երգի մրցույթ
Եվրատեսիլը միայն երեք րոպեանոց փայլուն ելույթ չէ, այն ամիսների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների և հաղթաահարված մեծ վախերի արդյունք է։ Այս էպիզոդում մենք խոսում ենք Եվրատեսիլի նախապատրաստական «խոհանոցի» մասին։ Ինչպե՞ս է ընտրվում երգը, որը պետք է ներկայացնի մի ամբողջ ազգ, ի՞նչ փոփոխություններ է կրում բեմական կոնցեպտը վերջին վայրկյանին։ Մենք կխոսենք սպասելիքների, կանխատեսումների և այն զգացմունքայ

Երաժշտության ստեղծում
Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ուր է գնում ժամանակակից երաժշտությունը և ինչպես է տեխնոլոգիան փոխում ստեղծագործողի դիմագիծը։ Արդյո՞ք բավարար է միայն տաղանդը, թե՞ այսօրվա կոմպոզիտորը պետք է լինի նաև հմուտ տեխնիկական վարպետ՝ տիրապետելով թվային գործիքներին ու սինթեզին։ Խոսելու ենք նաև էլեկտրոնային երաժշտության նոր սերնդի և այն հավերժական թվացող կոնֆլիկտի մասին, որը ծնվում է ավանդականի ու նորարար

Ռոք երաժշտություն
Ինչպե՞ս է հնչում ժամանակակից հայկական ռոքը, երբ այն դուրս է գալիս ստանդարտ կաղապարներից ու փնտրում իր սեփական ձայնը։ Այսօրվա մեր զրույցը նրանց մասին է, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել լեզվի, հնչողության և էմոցիաների հետ։Այս էպիզոդում մենք բացահայտում ենք Ուրու և Կանգուն խմբերի ներքին աշխարհը։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ստեղծվում ալտերնատիվ երաժշտությունը Հայաստանում, ինչու է հայերենը

Երաժշտական համայնքներ
Ինչո՞ւ ենք մենք փնտրում «մերը» երաժշտության մեջ և ինչպե՞ս է ձայնը դառնում պատճառ, որ անծանոթ մարդիկ դառնան համախոհներ։Արդյո՞ք երաժշտությունը պարզապես զվարճանք է, թե՞ սոցիալական սոսինձ, որը պահում է մշակութային շերտերը։Երգխոսությունը Մհեր Խաչատրյանի՝ռադիոհաղորդավար, երաժշտական բլոգեր, և Վահան Ստեփանյանի՝ «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրի հետ է։

2010-ականների փոփը
Այս էպիզոդում մենք հետադարձ հայացք ենք գցում 2000-ականների և 2010-ականների հայկական երաժշտական աշխարհին՝ մի ժամանակաշրջան, երբ ձևավորվում էին մերօրյա էստրադայի հիմքերը։ Մենք քննարկում ենք, թե ինչպես էր այդ տարիներին շուկան թելադրում իր կանոնները՝ առաջնային պլան մղելով մեղեդայնությունը, անկեղծությունը և տեսահոլովակերի նոր մշակույթը։ Դա մի ժամանակ էր, երբ յուրաքանչյուր նոր երգ սպասված իրադարձություն

Կինը երգերում
Գարունն արդեն լիարժեք տիրել է քաղաքին, իսկ մեզ մոտ՝ ստուդիայում, տրամադրությունն էլ ավելի ջերմ է։ Կանանց միամսյակը լավագույն առիթն է խոսելու նրանց մասին, ովքեր մեր կյանքին գույն, իմաստ և, իհարկե, անվերջանալի մեղեդիներ են տալիս։Այս էպիզոդում մենք փորձել ենք բացահայտել կնոջ կերպարը հայկական երգարվեստում։ Ինչպե՞ս է փոխվել սիրո լեզուն տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է այսօրվա երգերի հերոսուհին։ԵՐԳխոսութ

Հայկական էլեկտրոնային երաժշտություն
Այսօր Էլեկտրոնային երաժշտությունը դարձել է ինքնաարտահայտման հզոր հարթակ, որտեղ հանդիպում են անցյալի մեղեդային ժառանգությունն ու ապագայի թվային հնչյունները։ Մեր էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է հայկական ֆոլկն ու էթնիկ երաժշտությունը վերածվում համաշխարհային մակարդակի էլեկտրոնային գործերի և ինչու է այս ուղղությունը դարձել մեր ժամանակների մշակութային շարժումներից մեկը։Մենք կքննարկենք, թե ին

Օպերային արվեստ
Օպերան արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ մարդկային ձայնը հասնում է իր գագաթնակետին։ Այս անգամ փորձելու ենք բացահայտել այս բարդ ու ազնվական աշխարհի գաղտնիքները՝ խոսելով ոչ միայն բեմական փայլի, այլև այն հսկայական աշխատանքի, հոգեբանական պատնեշների և տեխնիկական նրբությունների մասին, որոնք թաքնված են յուրաքանչյուր կատարյալ հնչյունի հետևում։Կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք օպերան այսօր էլիտար մեկուսացում է,

Ժամանակակից ռոքը
Երբեմն ամենաիրական պատմությունները մնում են մութ էջերում, իսկ ամենաբարձր աղոթքները հնչում են ոչ թե լռության մեջ, այլ կիթառային աղմուկի ու ռիթմի տակ։ Մեր իրականության մեջ, որտեղ երաժշտությունը հաճախ դառնում է ընդամենը հաճելի ֆոն, կան մարդիկ, որոնք ընտրել են ավելի բարդ ճանապարհ՝ խոսելու այն ամենի մասին, ինչը սովորաբար փորձում ենք թաքցնել։ Այս անգամ երգխոսելու ենք ռոքի լեզվով։ Երգխոսությունը Էմ Կալմո

Ժամանակակից փոփը
Մերօրյա երաժշտական իրականության մեջ, երբ ամեն վայրկյան փոխվում են թրենդներն ու ռիթմերը, հեշտ է կորցնել սեփական ձեռագիրը։ Այս էպիզոդում փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված ժամանակակից հնչյունների հետևում, և ինչպե՞ս է երիտասարդ ստեղծագործողը գտնում իր տեղը «աղմկոտ» շուկայում՝ պահպանելով անկեղծությունը։Այս «Երգխոսությունը» Սարեի և Սուսի Հանայի հետ է։Մենք զրուցել ենք տարբեր թեմաների շուրջ՝ տեքստերի բո

Cover կատարումներ
Այսօրվա երաժշտական աշխարհում սահմանները ջնջվում են։ Մենք հաճախ լսում ենք ծանոթ մեղեդիներ, բայց՝ նոր ձայներով։ Ինչո՞ւ են արտիստներն ընտրում քավերների (cover) ճանապարհը. արդյո՞ք դա պարզապես հայտնի երգի վերարտադրություն է, թե՞ հնարավորություն՝ ասելու այն, ինչ բնօրինակում թաքնված էր տողատակերում։Այս էպիզոդում մենք Երգխոսում ենք քավեր-մշակույթի մասին։ Խոսում ենք ստեղծագործական ազատության, հայերեն և օտա

Երիտասարդ հեղինակ-կատարողներ
Այսօր մենք խոսելու ենք մի արվեստի մասին, որտեղ հնարավոր չէ ստել, որտեղ չկան բարձրահնչյուն էֆեկտներ կամ շլացնող լույսեր, որոնց հետևում կարելի է թաքնվել։ Սա հեղինակային երգի աշխարհն է՝ բարդային արվեստը, որտեղ մարդը մնում է դեմ առ դեմ իր գիտառի, իր տեքստի և իր խղճի հետ։Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է երիտասարդ սերունդը ժամանակակից ռիթմերի մեջ փնտրում և գտնում հոգու խաղաղությունն ու խորքային էմոցի

Ջազը Երևանում
Տասնամյակներ շարունակ ջազ երաժշտությունը եղել է մեր քաղաքային մշակույթի անբաժան մասը՝ ձևավորելով յուրահատուկ ճաշակ և ազատության զգացում։ Սակայն այսօր ջազը Երևանում ոչ միայն հիշողություն է կամ ավանդույթ, այլ կենդանի, շնչող ու զարգացող օրգանիզմ։Երգխոսությունն այս անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Ս

Երգեր՝ ընկերության մասին
Ընկերություն․ Սա այն արժեքն է, որը չունի ժամանակի սահմաններ, բայց ունի հազարավոր երաժշտական երանգներ։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպես է փոխվել ընկերության ընկալումը տարբեր սերունդների մոտ և ինչպես են այդ ապրումները վերածվել երգերի, որոնք դարձել են մեր կյանքի անբաժան մասը։Այս թեմայի շուրջ Երգխոսում ենք երեք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք գրել են ստեղծագործություններ հենց ընկերութ

Երգեր՝ Հայոց բանակի
Բանակը միայն զենքը, համազգեստը կամ պետական սահմանը չէ։ Բանակն այն հավաքական կամքն է, որը ծնվում է յուրաքանչյուրիս ներսում, երբ մենք գիտակցում ենք մեր տունը, մեր հողն ու մեր տեսակը պաշտպանելու սուրբ պարտավորությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմների ժամանակ և դրանից հետո հենց երգն է դառնում այն լեզուն, որով մենք խոսում ենք մեր ցավի, մեր հպարտության և մեր անմահների հետ։ Իմ հյուրերն են Հակո

Կայթ նվագախումբ
Այս էպիզոդում զրուցելու ենք «Կայթ» նվագախմբի ստեղծագործական աշխարհի մասին․ մի նախաձեռնության, որը ժամանակակից լեզվով է խոսում հայկական ավանդական երգերի, ծեսերի և մշակույթի մասին։ Նրանց երաժշտությունը փորձ է ոչ թե պարզապես վերակատարելու հինը, այլ հասկանալու և վերակենդանացնելու այն՝ ժամանակակից զգացողությամբ։«Կայթն» աշխատում է տարբեր շրջանների ժողովրդական երգերի ու պարային մեղեդիների հետ՝ բացահայտել

Ամանորն Իմ ռադիոյի հետ
Ամանորն այն բացառիկ տոնն է, որն ունի իր հստակ գույնը, բույրը և, որ ամենակարևորն է՝ ձայնը։ Յուրաքանչյուրիս հիշողության մեջ Ամանորի հրաշքը սկսվում է մի երգից, որը տարիներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով մեր տոնական իրականության անբաժան մասը։ Բայց հրաշքն այն է, որ այդ երաժշտական պատմությունը երբեք կանգ չի առնում. հին ու սիրված մեղեդիների կողքին ծնվում են նորերը, որոնք գալիս են լրացնելու

Նոր տարվա հանդես
Դրսում ձյուն է, թե պարզապես ցուրտ դեկտեմբերյան երեկո՝ էական չէ, որովհետև տարվա այս ժամանակահատվածում բոլորս սկսում ենք ապրել մի տեսակ «սպասման ռեժիմով»։ Սպասում, որտեղ միախառնված են մանդարինի բույրը, տոնական վառվող լույսերն ու այն ներքին համոզմունքը, որ շատ շուտով ինչ-որ լավ բան է պատահելու։Բայց գիտե՞ք՝ ովքեր են ամենից լավ զգում այս ամենը. մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել «մեծանալ» ու հեքիաթը փոխարին

Դոնիկ յար
Այս էպիզոդում անդրադառնում ենք ժողովրդական մի երգի, որն առաջին հայացքից թվում է թեթև ու խաղային, բայց իր մեջ կրում է մի ամբողջ գյուղական աշխարհ՝ հող, պտուղ, աշխատանք, սեր, նշանադրություն և հարսանիքի սպասում։«Դոն»-ը կենցաղային ու խորհրդանշական շերտ ունեցող պատկեր է՝ տան, բարեկեցության ու կյանքի շարունակության մասին։ Երգը կառուցված է պատկերների շղթայի վրա․ տների հետևում սալորի այգիներ են, թզենիների

Ի նընջմանէդ արքայական/Զարթնիր նազելիս
Պաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղը ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլ ամբողջ մի ժամանակաշրջանի մտածողության, ցավի և արթնացման կոչի արտահայտություն։ Այս էպիզոդում այն դիտարկում ենք ոչ միայն որպես երգ, այլ որպես գաղափար, որպես ուղերձ, որպես մշակութային հիշողության մի հատված։Խոսելու ենք նաև հայկական տաղերի մշակույթի մասին՝ որտեղից է սկիզբ առել այս ժանրը, ինչպես է այն զարգացել, ինչ դ

Հին օրեր
Երբ արևելյան հնչյունային մշակույթը հանդիպում է արևմտյան ժամանակակից հնչողությանը, ձևավորվում է երաժշտական տարածք, որտեղ ավանդականը ստանում է նոր ձև, իսկ ժամանակակիցը՝ նոր խորություն։«Երգխոսության» հյուրերն են Նիդեռլանդներում ստեղծագործող երաժիշտ-երգահան Արանը և քամանչահար Աշ Ղազարը, որոնց համատեղ աշխատանքը միավորում է երաժշտական երկու բևեռ՝ մոդեռն ու ավանդական, սփյուռքյան փորձառությունն ու հայկակա

Մութ սարերից
Այս «Երգխոսությունը» բացում է հայ երգարվեստի այն շերտը, որտեղ հեղինակային ստեղծագործությունը շփվում է ժողովրդական մտածողության հետ։ Մենք դիտարկում ենք երգեր, որոնք ունեն հստակ հեղինակ, բայց իրենց կառուցվածքով ու հնչողությամբ միահյուսվում են ավանդական տոնայնությանը, լեզվին կամ ռիթմին։ Ժամանակակից հեղինակները հաճախ առաջարկում են նոր դիտանկյուններ՝ ձևակերպելով այն զգացողությունները, որոնք շրջապատում

Խամխամա
«Խամխամա»-ն, կամ, ինչպես շատերին է հայտնի, «Խըմ-խըմա»-ն, ոչ միայն երգ է, այլև ավանդական պարերգ, որի արմատները ձգվում են մինչև պատմական Հայաստանի Վասպուրական նահանգ։ Այն պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի աշխույժ ընտանիքին և իր մեջ կրում է սիրո, հիացմունքի ու երիտասարդական խենթության անմիջական ոգին։ Այս երգը մարմնավորում է այն մշակութային տոկունությունը, որի շնորհիվ Ցեղասպանությունից հետո

Ա՛յ տղա, մեր գեղեցի/Ապարանջան
Թեև Կոմիտասն այս ստեղծագործությունը գրել է իգական երգչախմբի համար, իրականում սա մեկ աղջկա պատմություն է՝ անպատասխան սիրո ու ներքին տանջանքի մասին։ Աղջիկը սիրահարված է իրենց գյուղից մի տղայի․ նա գիտի, որ այդ սերը փոխադարձ չէ, բայց սիրելիից հրաժարվել չի կարողանում։ Արտաքինից ավելի նրան հմայում է տղայի ներաշխարհը՝ այնքան մաքուր, որ աղջիկը նույնիսկ նրա բերանը համեմատում է եկեղեցու հետ։Երգը համակում է

Ավերակ
Էլվինա Մակարյանի «Ավերակ»-ը ծնվել է ցավից և դարձել մի ամբողջ զգացմունքային պատմություն։ Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է՝ բանաստեղծ, որը կարողացավ իր անձնական կարոտը վերածել համազգային զգացմունքի։ Նրա տողերում՝ «Դու՝ Երևան, ես՝ մի Անի», սիրո կորուստը խառնվում է հայրենի քաղաքի ցավին և այդ միաձուլմամբ ստեղծել է մի բանաստեղծություն, որը ապրում է բոլոր ժամանակներում։Այսօր երգը նոր շունչ է ստան

Շիրխանի
Հայ ժողովրդական մշակույթում յուրաքանչյուր երգ ունի իր արմատը՝ բխող տեղանքից, պատմությունից կամ ընտանեկան հիշողությունից։ Այդպիսի առանձնահատուկ հնչողությամբ երգերից մեկն էլ «Շիրխանի»-ն է՝ ժողովրդական պարերգ, որը մեզ է հասել տարբեր մեկնաբանություններով և ձևերով։ Վերջին տարիներին այն հաճախ ենք լսում նորաձև տարբերակներով՝ փոխված բովանդակությամբ ու ռիթմով, սակայն երգի իսկական իմաստն ու պատմական ծագումը

Մանրատերև
Այս էպիզոդում Երգխոսում ենք «Մանրատերև» ալբոմի մասին՝ մի նախագիծ, որը դարձել է հայկական ֆոլկլորի և ժամանակակից երաժշտության միաձուլման լավագույն օրինակներից մեկը։«Մանրատերև»-ը նորովի է ներկայացնում հայկական օրորոցայինները՝ հին մեղեդիների միջոցով փոխանցելով մայրական քնքշանք, մաքրություն և ազգային հիշողություն։ Սա մշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել մոռացված հայկական օրորոցա

Հալա հալա նինո է
Այս էպիզոդում պատմում ենք «Հալա հալա Նինոյէ» երգի ճանապարհի մասին՝ Դիարբեքիրից մինչև մեր օրերը։ Երգը համարվում է հայկական ժողովրդական երգ, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով տարբեր տարածաշրջանների բարբառների յուրահատկությունները։ Երգը հայտնի է նաև Քեսաբի և Մուսա Լեռան տարբերակներով, սակայն Տիգրանակերտից եկող տարբերակը առանձնանում է իր ավելի կենդանի ռիթմով և ուրախ հնչողությամբ։Երգը լայնորեն

Խիո խանե
«Խիո խանե» երգը իր ակունքներով գալիս է ժողովրդական երգարվեստից։ Այն ավանդաբար կատարվել է տարբեր միջավայրերում՝ գեղջկական հարսանեկան արարողություններից մինչև համերգային բեմեր։ Տարիների ընթացքում երգը վերապրել է բազմաթիվ մշակումներ․ յուրաքանչյուր կատարող իր գույնն ու հուզական շերտն է ավելացրել, ինչի շնորհիվ այն պահպանում է թե՛ հին ավանդական շունչը, թե՛ ժամանակակից երաժշտական թարմությունը։Այս էպիզոդո

Մոկաց շուկեն
Այս էպիզոդը նվիրված է հայկական ժողովրդական երգերի ամենապարային ու կենսախինդ ստեղծագործություններից մեկին՝ «Մոկաց շուկենին»։Երգը գալիս է Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Մոկք գավառից և իր անվանումով հիշեցնում է այն շուկան, որը եղել է տեղի կյանքի սիրտը։ Այս երգը պատմում է շուկայի աշխուժության մասին՝ սերնդից սերունդ փոխանցելով ոչ միայն առևտրի ու համայնքային կյանքի, այլև երիտասարդների սիրախաղի, մրցակցու

Ամռան գիշեր
«Ամռան գիշերը» ժողովրդական երգարվեստի այն գոհարներից է, որը դարերի խորքից հասել է մեր օրեր։ Այն ծնունդ է առել Շատախի հայության միջավայրում և իր մեղմ ու լուսավոր տրամադրությամբ պատկերում է գյուղական ամառային գիշերվա տեսարան․ աշխատանքային օրվա ավարտից հետո գյուղացիները հավաքվում էին բակում, երգում, պարում, պատմում առասպելներ ու հեքիաթներ։ Երգի քառատողերում աչքի առաջ է գալիս ջահել հարսիկի կերպարը, որ

Ով սիրուն սիրուն
«Երգխոսությունը» այսօր մեր երաժշտական ժառանգության ամենանուրբ և սրտառուչ ստեղծագործություններից մեկի՝ «Ով Սիրուն-սիրուն» երգի մասին է։Երգի բանաստեղծական հիմքը ստեղծել է բանաստեղծ Լևոն Միրիջանյանը։ Նրա խոսքերը պարզ մեղեդուն տվել են անսահման խորություն՝ ստեղծելով մի հուզիչ պատկեր, որը մինչ այսօր արձագանքում է մեր գիտակցության մեջ։ Միրիջանյանի բանաստեղծությունը պատմում է ոչ թե միայն սիրո, այլ նաև կար

Բալենի
Բալենին այս երգում այլ է։ Այն այստեղ ոչ թե լռել է հարսի նման, այլ՝ բռնկվել է գարնան ճերմակ խարույկի պես։ Նա այստեղ քնքշություն չէ միայն, այլ կրակ, շունչ, վառ զգացմունքեր։ Երգում Բալենին ծաղկել է ուժով, մարմնով ու ազատ թևածումով։ Նա դարձել է քույր, երազ։ Էպիզոդի սիրտն այս երգն է՝ այն բոլոր կանանց շնչով, ում ձայնով հնչել է՝ Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, և արդեն մեր օրերում՝ նոր զգայունությամբ՝ Իլ

Մշո գորանի
«Մշո գորանին»․ կարոտ, հող, ջուր, երաշտ և մարդիկ, հեռացող մարդիկ։ Մարդիկ, որոնք գնացել են՝ Մուշից, Ալաշկերտից, բայց երգը մնացել է։ Մնացել է որպես հիշողության ելևեջ, որպես ձայն, որով կանչում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բան, որ այլևս չկա, բայց հավատում ենք, որ կվերադառնա։Սա սոսկ հին երգ չէ։ Սա հող է, որի վրայով քայլում են բառերը։ Ամեն տողում մի կորուսյալ գյուղ կա, մի լեռ, մի բերք, մի մարդու պատմություն

Ծաղկած բալենի
Ծաղկած բալենին պատկեր է, որն ամփոփվում է հուշի, սպասման, հուզմունքի մեջ։Երգում գարունն է՝ իր բոլոր՝ սիրտ տրոփող զգացմունքներով։ Երգում աղջնակ է՝ իր ներքին լռությամբ, թաքուն դողով, հուզմունքով ու սպասմամբ։ Երգը տարիներ շարունակ անցել է սերնդե սերունդ, և ամեն անգամ լսվել է այնպես, կարծես առաջին անգամն է։ Խաչատուր Ավետիսյանի մեղեդային թևերով հյուսված, Լյուդվիգ Դուրյանի մեղմությամբ հնչեցրած երգը չի

Հայաստան իմ չքնաղ
Երգը, որ մեզ հայտնի է որպես «Հայաստան իմ չքնաղ», ի սկզբանե գրվել էր՝ «Ղարաբաղ իմ չքնաղ» վերնագրով։ Բայց ստեղծումից անմիջապես հետո՝ Ղարաբաղը փոխարինվեց Հայաստանով։Խաղաղ, բայց կարոտով. այս երգը ծնվել է մի ժամանակ, երբ բառերը միայն բառեր չէին․ դրանք մշակութային և անձնական համարձակության նշաններ էին։ Երգը նոր անուն ստացավ, բայց երբեք չկորցրեց իր սիրտն ու էությունը։ Այն դարձավ շատերի պատանեկության, սպա

Բինգյոլ
Երբ բացվում են գարնան կանաչ դռները, երբ աղբյուրները քնարի պես սկսում են երգել իրենց հնագույն մեղեդին, իսկ սերն ու կարոտը խառնվում են լեռների մեղմ շնչին՝ ծնվում է մի երգ, որը հավերժ կմնա մեր սրտերում՝ «Բինգյոլը»։Այս երգը ծնվել է ոչ միայն կարոտից, այլևլ մեր ազգի ամենախոր ցավից՝ բաժանումից, հեռացումից ու պանդուխտ լինելու զգացումից, որը յուրաքանչյուր հայի սրտում ապրում է։ Բառերը գրել է Ավետիք Իսահակյա

Ախ սև աչերով աղջիկ
Քանի երգ ենք լսում մեր կյանքի ընթացքում, բայց դրանցից մի քանիսն են այնքան խորն արմատավորվում մեր հոգում, որ տարիներ անց էլ շարունակում են խոսել մեզ հետ, խոսել տարբեր սերունդների հետ նույն երգի տողերով։«Ախ, սև աչերով աղջիկ»-ը հենց այդպիսի երգերից է՝ բառերի հեղինակ Լյուդվիգ Դուրյան, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյան, իսկ առաջին անգամ հնչել է Գեորգի Մինասյանի կատարմամաբ:Ի՞նչն է այս երգը դարձնում այդ

Բոբիկ ջուր մի էրա
Հրաշքով հյուսված բանավոր ավանդույթ, երգով պատմված կենցաղ, սեր, խանդ ու հումոր։ Այս էպիզոդը ժողովրդական ամենասիրելի խաղերգերից մեկի՝ Բոբիկ ջուր մի էրայի մասին է, որտեղ բառերը խաղում են զգացմունքների, իսկ մեղեդին՝ հիշողության հետ։Երգը տարիների ընթացքում ունեցել է մի շարք վերամշակումներ ու նոր դրսևորումներ՝ ռեպի, փանկի, ֆոլկի միջոցով հասնելով մեր օրեր։ Դրանցից է նաև «Հայ Ստուդիոյի» խմբի և Դավիթ Միրոյ

Քիսմեթ
Երբ սիրո ցավը դառնում է երգ, իսկ սպասումը՝ մեղեդի, ծնվում է մի ամբողջ աշխարհ՝ փխրուն, խորաթափանց, անկեղծ։ Եվ հենց այդ աշխարհից է գալիս համշենական «Քիսմեթ»-ը, ղսմաթը, կամ արևելահայերեն տարբերակով՝ հաջողությունը։Այս երգում սերը չի ճչում, այն երգվում է կամաց, աչքերի լեզվով։ Այստեղ սերը չի խոստանում մեծ բաներ՝ պարզապես ասում է. «Հարսանիքը հետո կանենք…», որովհետև կարևորը՝ հիմա սիրելն է։ Սիրո այս տեսակը

Լա բոհեմ
Հիշողություններ, սեր, արվեստի ու երիտասարդ խենթության համադրություն։ Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը ստեղծագործություն է, որն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի ապրածը, ձգտածն ու կորցրածը։Ազնավուրը գրել է այս երգը 1965 թվականին՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիները՝ սոված, բայց երջանիկ, աղքատ, բայց սիրով ու արվեստով լի։ «La Bohème»-ը ծնվել է բեմի համար, բայց մնացել է ժամանակի թելը բռնած՝ իր պարզ, անկեղծ

Ոչինչ չի մնա
Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է իր ուղին մինչ այսօր։Ի սկզբանե այն պատմում է կորստի մասի

Զուրփիջինէ ախչքէնին
Զուրփիչինէի աղջիկները կարմիր գուլպա են հագնում, մեզ տեսնելուն պես՝ փախչում անտառն ի վերև։ Բայց այդ փախուստը վախի նշան չէ, այլ խաղ, պար, աննկատ ժպիտ։ Այդ շարժման մեջ թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լեզու, որով քչերն են խոսում, երգ, որը քչերն են հիշում, և զգացում, որն անընդհատ փնտրում է նոր ձայն։«Զուրփիչինէ Ախչքէնին» երգը ծնվել է Սևծովյան լեռներում։ Այս երգը գրի առնված չի եղել, չի ունեցել հեղինակի ստոր

Ախ տնավեր
Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին ԲազմաբերդԵրբ երգը ծնվում է հողի վրա՝ ոչ թե բեմի, այլ դաշտի, ոչ թե ստուդիայի, այլ ճախրանքում, այն այլ բան է պատմում իր լսողին։ Դրանք այն երգերն են, որոնք գրչով չեն գրվել, այլ՝ հիշողությամբ, հնչել են՝ առանց ձայնային էֆեկտների, բայց ուժով, խորությամբ, ցավով ու հույսով։ Այդ երգերը «հողին կպած» են՝ բառի ամենախոր իմաստով։Այս էպիզոդու

Հով արեք, սարեր ջան
Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։ «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման ան

Գարուն ա
Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։ Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային է՝ գարնան, սիր

էս գիշեր, աշնան գիշեր
Այս երգը, անցնելով սերնդեսերունդ, հասել է նաև մեզ։ Չնայած տարբեր խմբերի ու կատարողների վերամշակած տարբերակներին, մի բան մնում է անփոփոխ՝ երգի հայկական շունչը։ Ինչպես շատ այլ ժողովրդական երգեր, սա ևս չի կորում ժամանակի, նոր մոտեցումների ու տեխնոլոգիաների մեջ, քանի որ շարունակում է խոսել մեր ազգային արմատների մասին։ Այսօր կքննարկենք, թե ինչպես է այս երգը մինչ այսօր հետաքրքրում երաժիշտներին ու ինչպես

Կիլիկիա
Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել

Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը
Սովետական և հետսովետական շրջանում երաժշտական բազմազանությունը սահմանափակ էր, անհասանելի մեծ զանգվածների համար։ Հատկապես՝ ռոք, էլեկտրոնային ու այլ ալտերնատիվ ժանրերի ստեղծագործությունները հասանելի էին միայն նրանց, ովքեր կա՛մ արտերկրում կապեր ունեին կամ հատուկ ջանքեր էին գործադրում նման երաժշտություն գտնելու համար։Մենք փոդքասթի ժամանակ անդրադառնում ենք երգերին, որոնք հնչել են տարբեր ժամանակաշրջաններ

Ne me quitte pas-Չթողնես երբեք
«Ne me quitte pas» Հայերեն թարգմանությամբ՝ ինձ մենակ մի թող։Երգը բոլոր ժամանակների ամենանշանավոր ֆրանսիական ստեղծագործություններից մեկն է, որը գրել և կատարել է բելգիացի երգիչ-երգահան Ժակ Բրելը 1959 թվականին: Երգը զգացմունքային բալլադ է կոտրված սրտի, կորստի և հուսահատության մասին, որը հաճախ մեկնաբանվում է որպես տղամարդու խնդրանք՝ ուղղված սիրելիին, որ չլքի իրեն: Երգերում օգտագործվում են բանաստեղծակա

Զար զընգը
«Զար զնգան» հայկական ժողովրդական երգ է, որը դարերի ընթացքում դարձել է ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Այն առանձնանում է իր մեղեդային դինամիկայով և պարային ռիթմով։Երգի ստեղծման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռևս 19-րդ դարում կամ ավելի վաղ։ Երգը տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Կիլիկիայում, Վանում, Մուշում,

Սիրո հասակ
Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։ Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտների

Կանչում եմ, արի-արի
«Կանչում եմ, արի-արի» երգը հայկական ժողովրդական մշակույթի անբաժանելի մասն է, որը հնուց ի վեր հնչել է մեր տարածաշրջանում։ Այն խորապես կապված է հայկական երաժշտական ժառանգության հետ՝ կրելով պատմության, կարոտի և սիրո շունչը։ Տարիների ընթացքում երգը դարձել է հայտնի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։Այս երգն առանձնանում է իր հուզիչ մեղեդայնությամբ, որը զգացմունքային խորը ազդեցություն ունի

Խլպանե
«Խլպանե»–ն ժողովրդական պարերգ է, որը հասել է մեզ Խնուսի հայության ավանդույթներից։ «Խլպանե» կամ «ղալբ» բառը նշանակում է խարդախ, անազնիվ, ինչը հենց բնորոշ է երգի հերոսին։ Նա ծույլ է, չի սիրում աշխատել և մշտապես պատճառներ է որոնում՝ խուսափելու անգամ ամենաթեթև գործից։Նա որսի չի գնում, որովհետև հրացանը խափանված է, թել չի մանում, քանի որ տատից մնացած քարմանը փչացել է, հողը վարելու չի գնում, քանի որ պապի

Ես սարեն կուգայի
«Ես Սարեն Կուգայի» երգը հայկական ժողովրդական մեղեդի է, որը պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Առաջին անգամ հիշատակվել է 1903 թվականին՝ Կոմիտասի և նրա ընկեր Մանուկ Աբեգյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում։ Տարիների ընթացքում երգը հնչել և վերաիմաստավորվել է բազմաթիվ արտիստների կողմից, կատարել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Արմենակ Տեր-Աբրահամյանը, Տաթևիկ Սազանդարյանը և Լիլիթ Պիպոյանը, ովքեր իրեն

Օ քամի-քամի
80-ականներին փչեց առաջինն քամին՝ առանց ցավի սերը պոկող։ Ռուբեն Հախվերդյանի հեղինակած «Օ՜, քամի, քամի» երգը սկսեց ճանապարհը որպես քնքուշ մեղեդի, որն ուղեկցվում էր միայն կիթառի մեղմ, մինիմալիստական նոտաներով։ Այս պարզ, բայց խորիմաստ տարբերակը ներկայացրեց շատերի սիրո և կարոտի էությունը:
1989-ին Հարութ Փամբուխչյանը նոր լիցքեր հաղորդեց երգին` ավելացնելով լրացուցիչ գործիքներ և մեղեդիներ, որոնք ավելի խոր

Ամեն բացվող առավոտ
Քրիստ Մանարյանի առավոտը բացվել է դեռևս 90-ականներին, երգը հենց այս ժամանակ առաջին անգամ հայտնվեց մարդկանց նվագարկիչներում:
Ի սկզբանե երգը կատարում էին Արթուր Իսպիրյանն ու Նաիրա Տեր-Կարապետյանը, սակայն արդեն 1998 թվականին այն դարձավ էլ ավելի սիրելի հասարակույթան կողմից, քանի որ հնչեց Մեր բակը 2 ֆիլմում։ Այն իր տրամադրությամբ, հնչողությամբ և բովանդակությամբ ներկայացնում էր դարաշրջանի ավարտին Հայաստ

Իմ ռադիոյի թիմ
Սերունդների շարքում մեկ սերունդ բաց ենք թողել՝ միլենիալներին, և նրանց գտնելու եմ հենց ռադիոտանը՝ մեր մանուշակագույն տաղավարում։ Իմ ռադիոյի թիմից Վեգա Անդրիասյանի, Անահիտ Բեկյանի և Լուսինե Նորեկյանի հետ գնում ենք ժամանակի մեջ ճանապարհորդելու և նրանց երգխոսելու լեզուն գտնելու։

Դաշնակահարներ
Ամիսներ շարունակ ձեզ ներկայացնում եմ երգխոսելու տարբեր տարբերականեր, բայց երբեք չեմ պատմել իմ սիրելի երաժշտության, երաժշտական գործիքների մասին։ Հիմա երկուսն էլ կիմանաք, քանի որ երգխոսելու են իմ սիրելի գործիքի կատարողները՝ դաշնակահարները, և լսելու են իմ սիրելի ժանրը՝ ռոքը։ Ջազային դաշնակահար՝ Մեսրոպ Սարգսյանը, դասական երաժիշտ Հայկ Մելիքյանը և ժամանակակից փոփ արտիստ՝ Արթուր Մնացականյանը գնում են ռոք

Ավագ սերնդի հեղինակ կատարողներ
Այս երգխոսության կենտրոնում կրկին խոսքն է, երգերի բառերը, հեղինակների ընտրված զգացմունքները, որոնք որսում են պահերը և կապվում ունկնդիրների հետ անձնական հույզերի մակարդակում: Արմինե Հայրապետյանը, Արտավազդ Բայաթյանն ու Մհեր Մանուկյանը երգխոսելու են ժամանակակից հեղինակային երգերի մասին։

Տատիկներ
Դուք լսե՞լ եք մեր ռադիոյի “Հին ջահելություն” փոդքաստ։ Էպիզոդներից մեկը ձայնագրելիս, երբ զրուցում էի հին ջահելների հետ, մտածեցի, որ գուցե նրանք իրականում լավ չեն հասկանաւմ մեր ժամանակների երգերը, և դա է պատճառը, որ մենք չենք գտնում միմյանց երգխոսելու լեզուն։ Նոր երգխոսություն գտնելու համար տատիկներին եմ հրավիրել մեզ մոտ։ Պերճանուշ Մկրտչյանը, Ռիմա Մովսիսյանը և Թամարա Վարդապետյանը լսել են շա՜տ ժամանա

Խմբի մենակատարներ
Յուրաքանչյուր խումբ իր ստեղծած երաժշտությամբ բերում է յուրահատուկ ոճ ու մեկնաբանություն, սակայն հին հայկական երգերի մեջ ընկղմվելը նոր հարթություն է տալիս նրանց երաժշտական ճանապարհորդությանը: Մեր օրերում բազում խմբեր իրենց երգացանկը ստեղծում են հենց հին երգերի վերափոխմամբ։ Այսօր նման երեք խմբերի վոկալիստների հետ եմ երգխոսելու։ Արիտոկրատ օրկեստրայի մենակատար Վահրամ Յանիկյանը, Կամի ֆրենդս խմբից Անո

Էլեկտրոնային երաժիշտներ
Երբ ծանոթացա էլեկտրոնային երաժշտությանը, հասկացա՝ ինչպես են հասարակ համակարգիչային ծրագրերը ի զորու փոխարնել մի ողջ նվագախմբի, երաժշտության մասին պատկերացումներս գլխիվայր շրջվեցին։ Մինչ այսօր ցանկացած երգ լսելիս կենտրոնանում եմ ավելի շատ գործիքների ընտրության և դրանց կատարման վրա։ Այս անգամ խոսքային տարածությունից դուրս ենք գալիս, Սոքոյի, Էլեկտրայի և Շաուի հետ գնում ենք էլեկտրոնային երգխոսության։

Ժամանակակից էստրադա
Հայկական էստրադային արդեն մեկ անգամ հասցրել ենք անդրադառնալ և երգխոսել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Այս անգամ մեր ականջակալներում կրկին հայակական մեղեդիներն են, սակայն երգխոսելու են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Վիգեն Հովսեփյանի, Դայանա Ամիխանյանի և Ռոբերտ Քոլոյանի հետ գնում ենք 90-ականներ` լսելու այդ ժամանակների հիթերը։

Հանրային ռադիոյի մեծեր
Մենք՝ երիտասարդներս, սպառում ենք այն երգերեն ու երաժշտությունը, որոնք արդիական են հենց մեր ժամանակաշրջանում, այդ երգերը ծնվում և ապրում են հենց մեր փլեյլիստերում։ Այս անգամ մեր փլեյլիստի երգերը առաջարկելու եմ լսել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ժամանակաշրջանի երգերի լսողներն ու տարածողներն էին: Մեր երգխոսությունն այս անգամ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Գոհար Մարտիկյանի, Սարգիս Նաջարյանի և Ալիսա Քալ

Ջազ երաժիշտներ
Մի անգամ երաժիշտ ընկերներիցս մեկը բացատրում էր, որ հանրահայտ օլդ սքուլ հիփհոփ երգերի հիմքում ջազային ստեղծագործություններ են, այսինքն հիմնականում վերցել են երաժշտությունից մի քանի հատվածներ և դրանցով սեղծել բիթեր ռեպ կատարումների համար։ Բայց եթե դա այդպես է, արդյոք ջազ կատաողները սիրում և լսում են հիփհոփ ժանրի երգեր։ Կարեն Գրիգորյանը, Արման Փեշտմալջյանը և Տիգրան Սուչյանը լսելու են ինչպես համաշխար

Կանանց մասին
Կնոջ գեղեցկության, նրա էության մասին գրել են դարեր շարունակ։ Այսօր էլ ստեղծվում են երգեր, որտեղ գլխավոր դերում հենց կինն է և որոնց հետ պետք է երգխոսենք այսօր։ Մանե Մխոյանը, Զառա Ղազարյանը և Էմմա Կարապետյանը ծանոթանալու են ժամանկակից երգերում ապրող կանանց հետ և գտնելու նրանց հետ երգխոսելու լեզուն։

Էթնո երաժիշտներ
Եկեք պատկերացնենք, որ երգահանները երաժշտական նոր տարածքում են հայտնվել՝ ուսումնասիրելու երաժշտական այլ ժանրեր: Այս անգամ էթնո երաժիշտների հետ ենք գնում բացահայտումների՝ միահյուսելու հիփ-հոփյան ռիթմերը էթնո երանգների հետ: Երաժիշտներ Սևադա Համբարչյանը, Սուսաննա Նաջարյանը և Միքայել Ոսկանյանը երգխոսելում են հիփ-հոփի լեզվով:

Էստրադա
Այս էպիզոդում հայկական էստրադայի երեք ավագ ներկայացուցիչներ, որոնց ձայներով հնչել են շատերի մանկությունը հիթերը, լսելու են ժամանակակից հիթեր: Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի և Զարուհի Բաբայանի ականջակալներում հայ նոր ստեղծագործողների երգերն են։ Անդրադառնալով հայկական երաժշտության էվոլյուցիային՝ նրանք հետաքրքիր զուգահեռներ են անցկացնում իրենց երիտասարդության հիթերի, երաժշտական դրսևորումների և մ

Հունիսի 1
Այսօր տո՜ն է։ Մենք հավաքվում ենք նշելու երեխաների պաշտպանության օրը, օր, որը նվիրված է մեր մանուկների իրավունքների և բարեկեցության ճանաչմանը: Մեր այս էպիզոդը նվիրված է հենց նրանց։
Ստեֆանին, Միքայելը և Մանեն տոնել են իրենց օրը ոչ թե ժամանակակից մանկական երգերի ներքո, այլ երգխոսել են մեծերի մանկության երգերի մասին։ Եկեք երազենք այնպես, ինչպես նրանք։

Մարզիչներ
Մարզասրահում ստեղծվող էներգիայով լի մթնոլորտի «մեղավորներից» են մարզասրահներում հնչող երգերը, որոնք ընտրվում են հենց մոտիվացնելու համար։ Իսկ պատկերացու՞մ եք այն մարդկանց էմոցիաները, ովքեր անդադար այդ երաժշտության ներքո աշխատում են։
Այս անգամ 3 մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մանաշիդ Մեհրաբյանը և Էրիկ Երեմյանը, երգխոսելու են մարզասրահի պատերից և փլեյլիստից դուրս։

Իմ ռադիոյի մելոմաններ
Իմ ռադիոյում մելոմանները շատ են, սակայն ամեն մեկն ունի իր յուրահատուկ վերաբերմունքը և ընկալումները երաժշտության նկատմամբ։ Այս անգամ հենց նրանք են բացահայտելու մի նոր լեզու։ Արփի Շահինյանը, Մելանի Սարգսյանը և Տիգրանը Գրիգորյանը երգխոսելու են այն երգերի մասին, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չի լսել:











