Главная Подкасты Ես քեզ լսում եմ
Ես քեզ լսում եմ

Ես քեզ լսում եմ

Եվա Մինասյան 59 Эпизоды окт 22, 2026

Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։

Эпизоды

Ես սկսնակ եմ
Ես սկսնակ եմ окт 22, 2026 00:18:57 Ի՞նչ է լինում, երբ դեռ նոր ենք սկսում, երբ ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես պատկերացրել էինք, կամ երբ մեզ թվում է՝ բոլորը մեզնից առաջ են անցել։Այս էպիզոդում խոսում ենք սկսելու, սովորելու, սխալվելու և սեփական ճանապարհը գտնելու մասին։
Ձանձրույթ
Ձանձրույթ окт 15, 2026 00:16:23 Երբ մի քանի րոպե ազատ ժամանակ ենք ունենում և անմիջապես փորձում ենք այն ինչ-որ բանով լցնել, իրականում ինչի՞ց ենք փախչում՝ ձանձրույթի՞ց, թե՞ ինքներս մեզ հետ մենակ մնալուց։ Ինչի՞ մասին է մեր ձանձրույթն, ու ի՞նչ կարող ենք սովորել։
Ստվերային ես
Ստվերային ես окт 1, 2026 00:22:21 Մեր մեջ կան կողմեր, որոնք միշտ չէ, որ ուզում ենք տեսնել կամ ընդունել։ Վախեր, նախանձ, զայրույթ, խանդ, անինքնավստահություն, վերահսկելու ցանկություն՝ այն զգացումները, որոնք հաճախ թաքցնում ենք նույնիսկ ինքներս մեզնից։Այս էպիզոդում խոսում ենք մեր ստվերային կողմերի մասին․ ինչու ենք դրանք թաքցնում, և ինչ կարող է փոխվել, եթե դադարենք փախչել դրանցից։
Արտ թերապիա
Արտ թերապիա сен 24, 2026 00:19:05 Պարտադիր չէ միշտ բառերով ասել այն, ինչ զգում ենք։ Այս էպիզոդում կոտրում ենք արտ թերապիայի մասին կարծրատիպերը։ Սա մեզ ճանաչելու լավ միջոց է, նույնիսկ եթե չունենք ստեղծագործական տաղանդ։
Ինչու՞ չի ստացվում
Ինչու՞ չի ստացվում сен 21, 2026 00:18:05 Ինչո՞ւ ենք երբեմն կառչում մի կապից, որը երբեք իրական հարաբերություն չի դառնում, և ինչպե՞ս հասկանալ՝ շարունակել սպասե՞լ, թե՞ բաց թողնել։ Ինչու՞ չի ստացվում հարաբերություններ կառուցել, կամ ու՞ր է անհետացել քո կատարյալ զուգընկերը։ Փորձենք պարզել այս էպիզոդում։
Վախ ապագայից
Վախ ապագայից сен 15, 2026 00:22:19 Ի՞նչ կլինի վաղը։ Իսկ եթե չստացվի՞։ Եթե սխալ ընտրություն անե՞մ, ուշանա՞մ, կամ չկարողանա՞մ հասնել այն կյանքին, որը պատկերացրել էի։ Սրանք ընդամենը մտքեր են։
Քառորդ կյանքի ճգնաժամ
Քառորդ կյանքի ճգնաժամ сен 15, 2026 00:25:39 Բոլորը կարծես գիտեն՝ ուր են գնում, իսկ ես՝ ոչ։ Ինչու՞ ենք ապագա կյանքի մասին հաճախ անհանգստանում հենց երիտասարդ ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ և օգտվել ստեղծված իրավիճակից։
Ի՞նչ կմտածեն մարդիկ
Ի՞նչ կմտածեն մարդիկ авг 14, 2026 00:17:48 Ինչո՞ւ է ուրիշների կարծիքը երբեմն դառնում մեր որոշումների գլխավոր չափանիշը։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։ Կմտածեն այն, ինչ ուզում են։
Կապվածություն
Կապվածություն авг 13, 2026 00:18:05 Ինչո՞ւ ենք որոշ հարաբերություններում անընդհատ վախենում, որ մեզ կլքեն, իսկ ուրիշ հարաբերություններում՝ հակառակը, փորձում ենք հեռավորություն պահել։ Կապվածության ոճը դատավճիռ չէ, այլ մի բան, որի վրա հնարավոր է աշխատել։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում июл 30, 2026 00:19:55 Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն անցել է, սակայն մի ձայն, հոտ, պատկեր կամ իրավիճակ կարող է նորից վերադարձնել նույն վախը, լարվածությունն ու անօգնականության զգացումը։ Սա պարզապես վատ հիշողություն չէ, որոշ մարդկանց համար այն կարող է լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Մեղքի զգացում
Մեղքի զգացում июл 23, 2026 00:16:58 Մեղքի զգացումը կարող է լինել մեր խղճի ձայնը, բայց երբ այն սկսում է խոսել մեր փոխարեն, մենք այլևս չենք ապրում, մենք անընդհատ փորձում ենք զղջալ։ Սխալ թույլ տալը հավասար չէ վատ մարդ լինել։
Սոցիալական հմտություններ
Սոցիալական հմտություններ июл 15, 2026 00:17:01 Իսկ դուք երբևէ տագնապ զգացե՞լ եք հեռախոսազանգ կատարելիս։ Սոցիալական հմտությունները միայն շփվող կամ ազատ լինելու մասին չեն։ Դրանք համագործակցելու, միմյանց հասկանալու, զարգանալու ու զարգացնելու կարողություններ են։ Եթե զգացել եք, որ խոսելու շատ բան ունեք, բայց բառերը չեն գալիս ճիշտ պահին, կամ մտածել եք, որ սխալ բան կասեք, այս էպիզոդը հենց ձեզ համար է։

Рекомендуемое