Advertisement970×90

MedCast
Do you want to get answers to a number of medical questions, but can't find a reliable source? You're in the RIGHT place! In MedCast, Dr. Davit Tonoyan invites doctor-guests and talks about health problems and destroys common myths and stereotypes.
Episodes
Ստոմատոլոգիա, մասնագիտական բլոգ, բարձր գներ | Կարեն Թովմասյան | MedCast 150
MedCast-ի այս թողարկման հյուրը Կարեն Թովմասյանն է։Զրույցի ընթացքում քննարկում ենք մասնագիտական բլոգ վարելու կարևորությունը և անձնական բրենդի ձևավորումը բժշկական ոլորտում։ Խոսում ենք նաև ծառայությունների գնային քաղաքականությունից, ստոմատոլոգների եկամտաբերության շուրջ տարածված կարծրատիպերից, թիմի կառավարման խնդիրներից և մասնագիտական աճի համար անհրաժեշտ կուրսերից։
YouTube մոնետիզացիա, անձնային բրենդինգ, մարքեթինգ | Էրիկ Պատվականյան | MedCast 149
MedCast-ի այս թողարկման հյուրը Էրիկ Պատվականյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք մեդիա նախագծեր ստեղծելու և MedCast-ի ձևավորման ճանապարհի մասին։ Քննարկում ենք բժիշկների անձնական բրենդինգը, մասնագիտական հեղինակության կառուցումը և ինչպես է SPiN-ի թիմը օգնում խնայել ժամանակ ու համակարգել գործընթացները։ Անդրադառնում ենք նաև մեկ հարթակում տարբեր հաղորդումներ զարգացնելու գաղափարին և ճանաչված դեմքերի հե
Ձվարանների քաղցկեղ, արգանդի վզիկի խնդիրներ, արյուն դաշտանից հետո | Վազգեն Մնացականյան | MedCast 148
MedCast-ի այս թողարկման հյուրը օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք գինեկոլոգիական ուռուցքների վաղ ախտորոշման կարևորությունը, ախտանշանները, որոնք չպետք է անտեսել։Անդրադառնում ենք ձվարանների, արգանդի վզիկի քաղցկեղներին և պոլիպների չարորակացման ռիսկին և էնդոմետրիոզին։ Քննարկում ենք տարեկան գինեկոլոգիական ստուգումների անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղցկեղի և հղիության
Տեստոստերոն, ճարպակալում, ֆիթնես և դիետաներ | Երվանդ Հարությունյան | MedCast 147
MedCast-ի այս թողարկման հյուրը ուրոլոգ Երվանդ Հարությունյանն է։Զրույցի ընթացքում քննարկել ենք մարդու ֆիզիոլոգիային համապատասխան մարզվելու կարևորությունը, մարզումների ազդեցությունը լիբիդոյի և հորմոնալ համակարգի վրա: Անդրադարձել ենք ճարպակալմանը, սննդի որակին, հիպերինսուլինեմիային, ինչպես նաև խոսել ենք տարբեր մարզաձևերի ու ճարպերի կապի, տեստոստերոնի պակասի և գենետիկ գործոնների մասին։
Հարթաթաթություն, կրունկի ցավեր և օրթոպեդիկ կոշիկներ | Մուշեղ Վարժապետյան | MedCast 146
MedCast-ի այս թողարկման հյուրն է Մուշեղ Վարժապետյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք ոտքերի և ծնկների ցավերի պատճառներին, ինչպես նաև կանոնավոր հետազոտություններին ու քայլելու ճիշտ ռիթմին։ Քննարկեցինք ճիշտ կոշիկների ընտրության ազդեցությունը ոտքի առողջության վրա, ծնկների խնամքը, ծռված ու թեքված ոտնաթաթերի խնդիրները, էնդոպրոտեզավորումը և պլազմոթերապիայի կիրառությունը վնասվածքների դեպքում։
Կոլխիցին, պարբերական հիվանդություն, գայլախտ և տեղային ցավեր | Վահան Մուկուչյան | MedCast 145
MedCast-ի այս թողարկման հյուրը ռևմատոլոգ Վահան Մուկուչյանն է։Զրույցի ընթացքում քննարկեցինք, թե ինչ է անում ռևմատոլոգը, ինչ հիվանդություններով է զբաղվում և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի։ Անդրադարձանք պարբերական հիվանդությանը, գայլախտին, Բեխչետի հիվանդությանը, ինչպես նաև կոլխիցինի տեսակներին, սրացումներին և դրա ազդեցությանը սերմի որակի վրա։ Խոսեցինք նաև տղամարդկանց առողջության և Վահանի կյանքի ու











