2 Տանդեմ

2 Տանդեմ

2Tandem 107 Эпизоды май 8, 2026

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։

Эпизоды

Ճամփորդենք միասին
Ճամփորդենք միասին май 8, 2026 00:33:06 Կառլը պնդեց, որ վերջին շրջանում մեր էպիզոդների թեմաները շատ «ծանր» են, դրա համար էլ սա էպիզոդ է մեր ճամփորդական պատմությունների ու նախասիրությունների մասին։
Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդ
Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդ май 5, 2026 00:34:51 Դե վերնագրում արդեն ամեն ինչ պատմեցինք․ լինում է, չէ՞, որ որքան էլ ինքդ շատ ես սիրում զուգընկերոջդ, միեւնույնն է մտերիմներդ այդ սերը կիսել չեն կարողանում։ Ի՞նչ անել, երբ հայտնվել ես նման իրավիճակում ու որտե՞ղ դնել ընկերներ–հարաբերություններ սահմանը։
Կյանքը փոքր քաղաքում
Կյանքը փոքր քաղաքում апр 30, 2026 00:29:56 Մենք սիրում ենք Երեւանը, վստահ ենք՝ դուք էլ, բայց խոստովանենք, որ երբեմն, անընդհատ նույն դեմքերը, թեմաներն ու պատմությունները մեր ու մեր մտերիմների մասին, ոչ միայն հոգնեցնում են, այլեւ՝ մտահոգում։ Էպիզոդը փոքր քաղաքի ու այստեղ ապրելու լավ եւ վատ կողմերի մասին է։
Բոլորս ունենք օգնության կարիք
Բոլորս ունենք օգնության կարիք апр 15, 2026 00:31:47 «–Ո՞րն է եղել ամենախիզախ բանը, որ երբեւէ ասել ես,– օգնիր»․ սա հատված է հայտնի մուլտֆիլմից, որն անտեղի չենք հիշել։ Հատկապես մեր օրերում օգնություն խնդրելու համար երբեմն, իսկապես, խիզախություն է պետք։ Փորձել ենք հասկանալ՝ ինչու ենք հաճախ ամաչում կամ խուսափում օգնություն խնդրելուց եւ ինչպես հաղթահարել դա։
Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակ
Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակ апр 8, 2026 00:30:54 Հասարակությունն ասում է, որ երջանկությունը սիրո մեջ է․ բայց արդյո՞ք այդ սերը կարելի է գտնել միայն ռոմանտիկ հարաբերություններում։ Այս էպիզոդում խոսում ենք ընտրած կամ չընտրած միայնության, դրա լավ ու վատ կողմերի մասին։
«Սովորական կյանքի» իրավունքը
«Սովորական կյանքի» իրավունքը мар 30, 2026 00:33:06 Եթե լինում են երեկոներ, երբ քո սովորական աշխատանքից գալիս ես տուն, քո սովորական օրն ամփոփելով մտնում ես ինստագրամ ու բախվում մարդկանց էքստրա հաջողություններին, ամպագորգոռ նպատակներին, հետո էլ սկսում կասկածել, թե արդյո՞ք ճիշտ ես ապրում, կամ բավականաչափ մեծ ես երազում, ապա այս էպիզոդը քեզ համար է։ Խոսել ենք «սովորական կյանքի» իրավունքի ու հասարակության՝ դրան հակադրվող ճնշման մասին։
Խաղ էպիզոդ մեր մասին
Խաղ էպիզոդ մեր մասին мар 18, 2026 00:30:25 Այս անգամ Տանդեմի ձեւաչափը մի փոքր այլ է, այս էպիզոդում ձեզ պատմում ենք հետաքրքիր փաստեր մեր մասին՝ խաղի միջոցով։ Միմյանց ո՞ր հատկանիշն է մեզ ամենաշատը նյարդայնացնում ու ի՞նչն ենք ամենաշատը սիրում՝ կիմանաք այս էպիզոդում։
«Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները
«Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները мар 4, 2026 00:30:35 Եթե ձեր կյանքում հանկարծ սկսել են հայտնվել մարդիկ, որոնց գոյության մասին վաղուց մոռացել էիք, դպրոցում ձեզ վատ վերաբերված համադասարանցիները աջուձախ պատմում են ձեր՝ գոյություն չունեցած ընկերության մասին, ուղղակի ծանոթներն էլ հանկարծ չափազանց բարեհամբույր են դարձել, ապա շնորհավորում ենք, ամենայն հավանականությամբ դուք հաջողության եք հասել։ Էպիզոդը «հաջողության ընկերների» մասին է։
Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասին
Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասին фев 18, 2026 00:33:54 Չգիտես ինչու վերջին շրջանում մեր Կառլին սկսել են տանջել բազմաթիվ «մեծական» հարցեր․ դրանցից հերթականն ամուսնությունից առաջ միասին ապրելն էր, որն էլ քննարկել ենք այս էպիզոդում։ Չէ, նա դեռ ամուսնանալ չի պատրաստվում, չնայած եթե պատրաստվեր էլ, մենք դժվար թե այդ մասին իմանայինք։
Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքում
Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքում фев 11, 2026 00:28:33 Ո՞վ եմ ես, կամ՝ Կառլի դեպքում՝ ինչու․ հենց նրա առաջարկով այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս գտնել քո առաքելությունն ու տեղն այս կյանքում։
Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններում
Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններում фев 4, 2026 00:36:39 Այն նորաձեւ բառը բոլորս ենք, չէ՞ լսել՝ situationship, կամ ավելի պարզեցված՝ չսահմանված հարաբերություններ։ Էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս չհայտնվել նման շրջապտույտում (եթե, իհարկե, չեք ուզում) եւ հարաբերությունների ո՞ր փուլում դիմացինին հայտնել ձեր նպատակները։
«Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետո
«Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետո янв 28, 2026 00:34:42 «Տանդեմի» դադարի ընթացքում մեզ համար ամենացավալի փոփոխությունն այն է, որ մենք, ցավոք, շատ ավելի հազվադեպ ենք հանդիպում, քան նախկինում։ Ի՞նչ արած, 30-ից հետո զբաղածությունն ու կյանքն այդպիսին են։ Էպիզոդը նվիրել ենք ավելի հասուն տարիքում ընկերությանը, դրա դժվարություններին ու առանձնահատկություններին։

Рекомендуемое