Главная Подкасты Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո 52 Эпизоды окт 20, 2026

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

Эпизоды

Dirty dancing․ Կեղտոտ պարեր
Dirty dancing․ Կեղտոտ պարեր окт 20, 2026 00:20:26 Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։
Black swan. Սև կարապ
Black swan. Սև կարապ окт 13, 2026 00:18:11 Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։ «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ окт 6, 2026 00:20:36 Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր:«Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը сен 30, 2026 00:20:01 «Անբիծ մտքի հավերժական փայլը» ֆիլմ է այն սիրո մասին, որից հնարավոր չէ պարզապես հրաժարվել, նույնիսկ երբ հիշողություններն այլևս գոյություն չունեն։Ջոելի ու Կլեմենտինի պատմությունը վերածվում է հիշողության ու զգացմունքի բարդ խաղի, որտեղ մոռանալը ոչ թե վերջակետ է դառնում, այլ նորից գտնելու սկիզբ։
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր сен 22, 2026 00:27:02 «Սարդ Մարդ․ Նոր օր»-ը Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլն է, որտեղ նա ստիպված է անցյալի հետքերն իր մեջ կրելով՝ շարունակել առաջ շարժվել։Ֆիլմը կրկին Սարդ մարդուն կանգնեցնում է նույն դժվար հարցի առաջ՝ ի՞նչ գին ունի հերոս լինելը:Այս էպիզոդի կինոքննարկմանը մեզ միացել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ сен 15, 2026 00:20:22 «Էրին Բրոկովիչ» ֆիլմը այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ մարդու համառությունը դառնում է շատերի արդարության պայքարը։Այս պատմության հիմքում ճշմարտությունը բացահայտելու համարձակությունն է, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալն ու այն վճռականությունը, որը չի թողնում անտեսել ուրիշների ձայնը։
Eyes wide shut. Լայն փակված աչքերով
Eyes wide shut. Լայն փակված աչքերով сен 8, 2026 00:20:30 Մի խոստովանությունը բավական է, որպեսզի Բիլի համար ծանոթ թվացող աշխարհը սկսի այլ կերպ երևալ։«Լայն փակված աչքերով» ֆիմը տանում է ցանկությունների, գայթակղությունների ու գաղտնիքների մի աշխարհ, որտեղ իրականության և երևակայության սահմանները մշուշվում են։
The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը
The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը сен 2, 2026 00:18:04 «The Worst Person in the World» ֆիլմը սիրո, ազատության ու սեփական ճանապարհը գտնելու մասին է։Ֆիլմը հիշեցնում է, որ կյանքում միշտ չէ, որ կա մեկ ճիշտ ճանապարհ․ երբեմն պետք է սխալվել, կորցնել, փոխվել ու վերջում սովորել ընդունել այն մարդուն, որը դարձել ես։
Conclave. Կոնկլավ
Conclave. Կոնկլավ авг 25, 2026 00:20:32 Ի՞նչ է տեղի ունենում, երբ աշխարհի ամենահզոր կրոնական կառույցներից մեկի ներսում պետք է ընտրվի նոր առաջնորդ։ «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկում ենք Էդվարդ Բերգերի «Conclave»-ը:Ֆիլմը մեզ տանում է Վատիկան, որտեղ կարդինալների ընտրության գործընթացի հետևում աստիճանաբար բացահայտվում են վաղուց թաքցված գաղտնիքներ։
The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը
The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը авг 18, 2026 00:20:29 Որքա՞ն մոտ պետք է գնաս հրեշին, որպեսզի կարողանաս կանգնեցնել նրան։ «Գառնուկների լռությունը» հոգեբանական թրիլլեր է, որտեղ ամենասարսափելին ոչ թե արյունոտ տեսարաններն են, այլ այն, թե որքան հանգիստ կարող է խոսել իրական հրեշը։Այս էպիզոդում մեզ միացել է ֆուտբոլային մեկնաբան, փոդքասթեր Գևորգ Մալաքյանը:
Nightcrawler. Սթրինգեր
Nightcrawler. Սթրինգեր авг 11, 2026 00:21:40 «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում անդրադարձել ենք Դեն Գիլրոյի «Nightcrawler» ֆիլմին: Ֆիլմը պատմում է մեդիայի ամենամութ կողմերի մասին՝ ցույց տալով, թե որքան հեռու կարող է գնալ մարդը, երբ սենսացիան դառնում է ապրուստի միջոց, իսկ ուրիշների ողբերգությունը՝ սեփական հաջողության ճանապարհ։
Love story. Սիրային պատմություն
Love story. Սիրային պատմություն авг 4, 2026 00:18:29 «Love Story»-ն Ռայան Մերֆիի նոր սերիալն է՝ նվիրված ամերիկյան ամենաքննարկված սիրո պատմություններից մեկին։Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի և Քերոլին Բեսեթ-Քենեդիի հարաբերությունները թվում էին հեքիաթային, բայց փառքի, մամուլի անընդհատ հետաքրքրության ու ճակատագրի անողոք շրջադարձերի հետևում թաքնված էր մի պատմություն, որը մինչև այսօր շարունակում է հուզել միլիոնավոր մարդկանց։

Рекомендуемое