Главная Подкасты Շատ տաք թեյ
Շատ տաք թեյ

Շատ տաք թեյ

Shat taq tey 75 Эпизоды авг 20, 2026

«Շատ տաք թեյ» փոդքասթը Վեգա Անդրիասյանի հեղինակած հաղորդում է, որտեղ ամեն երեքշաբթի քննարկվում են փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդիկ։ Հաղորդումն ունի հյուրեր, բացահայտում է անհայտ փաստեր և մատուցում է զվարճալի բամբասանքներ։ Այն նախատեսված է հայալեզու լսարանի համար և հեռարձակվում է երեկոյան ժամը 21:30-ին։

Эпизоды

Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորները
Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորները авг 20, 2026 00:38:29 Քանի՞ անգամ ենք որեւէ հագուստ, օծանելիք կամ մեյքափի պարագա ընտրել, որովհետեւ այն ներկայացրել է սիրելի հայտնին։ Էպիզոդում խոսել ենք հայտնի ամբասադորների եւ բրենդերի ու աստղերի ամենահայտնի համագործակցությունների մասին։
Body positivity շարժումն ընդդեմ ինդուստրիայի
Body positivity շարժումն ընդդեմ ինդուստրիայի авг 11, 2026 00:39:36 Չնայած այս թեմային տարբեր էպիզոդներում անդրադարձներ ունեցել ենք, այս մեկն ամբողջությամբ նվիրված է Body positivity շարժմանը, դրա մուտքին փոփ մշակույթ եւ նորաձեւության ինդուստրիա, ինչպես նաեւ կարեւորությանն ու դերին։
Հարսանեկան էպիզոդ
Հարսանեկան էպիզոդ авг 4, 2026 00:36:56 Դուք է՞լ եք նկատել, որ վերջին շրջանում շուրջբոլորը կամ նշանադրվում են, կամ ամուսնանում, այդ թվում՝ հայտնիները։ Քանի որ մենք էլ ենք նկատել, որոշեցինք ձայնագրել հարսանեկան, իսկ Վեգայի համար՝ նախահարսանեկան էպիզոդ (IYKYK): Հիշել ենք շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու քննարկված հարսանիքները։
Ռեալիթի աշխարհում
Ռեալիթի աշխարհում июл 28, 2026 00:39:37 Այս էպիզոդը նվիրված է փոփ եւ հեռուստատեսային մշակույթի ամենասկանդալային, քննարկված, բայց նաեւ սիրված ուղղություններից մեկին՝ ռեալիթի շոուներին։ Որոնք են այս ձեւաչափում ամենասիրված շոուներն ու ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից աշխարհի տարբեր անկյուններում։
Hear me Roar. Քեթի Փերի
Hear me Roar. Քեթի Փերի июл 15, 2026 00:32:51 Թողարկված վերջին երգից, դրա անսպասելի արձագանքներից ու քննարկումներից հետո որոշեցինք եւս մեկ անգամ անդրադառնալ Քեթի Փերիին, նրա անցած ճանապարհին ու անձնական կյանքին։
Աստղերի սարսափը՝ պապարացիներ
Աստղերի սարսափը՝ պապարացիներ июл 7, 2026 00:42:10 Մասնագիտություն, որ տարիներ շարունակ սարսափեցրել է բոլոր աստղերին, բայց նաեւ եղել նրանց հայտնիության ու արդիականության գլխավոր հովանավորը։ Այս էպիզոդը պապարացիների, նրանց հետ կապված վատագույն պահերի ու մեր օրերում կրած փոփոխությունների մասին է։
Նորից Մայքլ․ մաս 1
Նորից Մայքլ․ մաս 1 июн 30, 2026 00:32:13 Քանի որ փոփի արքայի մասին նոր կենսագրական ֆիլմից հետո նրա կյանքն ու գաղտնիքները եւս մեկ անգամ դարձել են քննարկման առարկա, Ջեքսոնին նվիրում ենք եվս մի քանի էպիզոդ։
էյֆորիայի վերջը․ հեռուստասերիալն ավարտվեց
էյֆորիայի վերջը․ հեռուստասերիալն ավարտվեց июн 16, 2026 00:41:35 Էյֆորիայի վերջին սեզոնն ավարտվեց, փոխարենը՝ սկսվում է քո ամենասիրելի փոդքասթի նոր սեզոնը :))Շատ տաք թեյի նոր եթերաշրջանը սկսում ենք սիրելի սերիալի քննարկմամբ՝ ինչպես կերպարների ու հետաքրքիր ավարտի, այնպես էլ, իհարկե, սկանդալների։
2025-ի մեծագույն սկանդալները
2025-ի մեծագույն սկանդալները дек 31, 2025 00:42:16 Ամբողջ տարվա ընթացքում «Շատ տաք թեյը» ձեզ պատմեցի փոփ մշակույթի եւ շոու բիզնեսի ամենաքննարկված եւ սկանդալային իրադարձությունների մասին․ ժամանակն է ամփոփելու տարին ու եւս մեկ անգամ վերհիշելու այն, ինչ անցնող տարում մեզ հասցրել է զարմացնել կամ զայրացնել։
Շատ wicked պատմություն
Շատ wicked պատմություն дек 30, 2025 00:26:22 Ասում են, որ աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկն իր հետ սերնդեսերունդ տանում է ոչ միայն բարի ու չար կախարդների, ընկերության ու սիրո պատմություն, այլեւ ինչ–որ տարօրինակ «անեծք»։ Էպիզոդը նվիրված է wicked-ին ու դրա շուրջ տարիներ շարունակ հյուսվող լեգենդներին։
50 Cent. Սարկաստիկ ռեփերի լեգենդար պատմությունը
50 Cent. Սարկաստիկ ռեփերի լեգենդար պատմությունը дек 19, 2025 00:20:11 Վստահ ենք՝ էպիզոդի լուսանկարի ժպտացող դեմքը վերջին շրջանում շա՜տ հաճախ եք տեսել. հուսանք, որ բոլորս մի օր այնքան հպարտ կլինենք մեր աշխատանքով, որքան 50 Cent-ն այս պատկերում՝ P Diddy-ի մասին իր դոկումոնտալ ֆիլմի մասին պատմելիս։ Թե ինչպես է ռեփերը դարձել այսքան հիշաչար, ինչու՞ են շատերը վախենում նրանից եւ առհասարակ ի՞նչ ճանապարհ է անցել 50 cent-ը կյանքում ու կարիերայում՝ լսեք այս էպիզոդում։
It girls, կամ պարզապես՝ այն աղջիկները
It girls, կամ պարզապես՝ այն աղջիկները дек 9, 2025 00:36:23 Բոլոր ժամանակներում՝ Հոլիվուդի ոսկե դարից մինչեւ սոց ցանցային օրեր, հայտնիների ու ոչ այնքան հայտնիների շարքում եղել են կայանք, որոնք ոգեշնչել են, երբեմն՝ զարյացրել, բայց միշտ եղել քննարկված, կանայք, որոնց միշտ փորձել են նմանվել։ Էպիզոդը նվիրված է It girl տերմինին ու դրա հայ ու արտասահմանցի կրողներին։

Рекомендуемое