Advertisement970×90
Deep Parenting

Deep Parenting

Anna Velitsyan 71 episodes Latest Jun 3, 2026

«Deep Parenting»-ը հայալեզու փոդքասթ է ծնողավարության մասին, որը ներկայացնում է Parenting School Armenia-ն։ Այն ներառում է անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ հրավիրված հյուրերի հետ։ Թողարկումները հրապարակվում են ամեն չորեքշաբթի ժամը 20:00-ին։ Փոդքասթը հասանելի է նաև YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, Spotify-ում և Apple Podcasts-ում։

Episodes

Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting Mar 16, 2026 3952 Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ
ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները» Aug 27, 2025 2705 Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժ
ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից» Aug 27, 2025 3491 Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանու
ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում» Aug 11, 2025 2808 Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հ
ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք» Jul 30, 2025 3328 Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարաբ
ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին» Jul 23, 2025 1042 Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Երեխան պետք է իմանա, որ մենք անթերի չենք» Jul 16, 2025 2968 Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկն
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ Jul 11, 2025 56 Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting
ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ» Jul 9, 2025 753 Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավ
ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է» Jul 21, 2025 3193 Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խո
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ Jun 27, 2025 58 Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting
ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը» Jun 25, 2025 1002 Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, մ

Рекомендуемое

Играет