Главная Подкасты Կինոաշխարհ
Կինոաշխարհ

Կինոաշխարհ

Kinoashkharh 17 Эпизоды июл 15, 2026

Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Эпизоды

Կինոգործ #4. Արտաշես Երեմյան – սցենարաբուժություն/script doctoring
Կինոգործ #4. Արտաշես Երեմյան – սցենարաբուժություն/script doctoring июл 15, 2026 01:01:45 Արտաշես Երեմյանն ավելի քան 12 տարի զբաղվում է սցենարագրությամբ, որը ժամանակի ընթացքում վերաճել է մի նոր, հետաքրքիր մասնագիտության՝ script doctoring-ի։ Ինքը՝ Արտաշեսն այն հայերենով ոչ պաշտոնապես կոչում է սցենարաբուժություն։ Մանրակրկիտ ու ուշադրություն պահանջող այս աշխատանքը Հայաստանում դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչի շնորհիվ կամ պատճառով մեր զրույցը հարուստ է նաև Արտաշեսի միջազգային փորձով։ Վարպետաց
Ռեժիսոր և դիտող հարգանքը, ԱԲ-ն ու արխիվը. զրույց Լիլիթ Մովսիսյանի հետ
Ռեժիսոր և դիտող հարգանքը, ԱԲ-ն ու արխիվը. զրույց Լիլիթ Մովսիսյանի հետ июн 19, 2026 00:32:36 Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ մեր առաջին փոդքաստի էպիզոդից անցել է երեք տարի, և խոսելու, թարմացումներով կիսվելու շատ թեմաներ էին հավաքվել։ Դրանցից է օրինակ «Կյանքս» ֆիլմի երրորդ մասը, «Եվրասիադոկ»-ի ժյուրիի անդամ լինելու փորձը, զարգացման փուլում գտնվող «UXXR»-ը և Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները։ Այս անգամ Լիլիթը պատմում է իր ստեղծագործական գործունեության, դիտողի հանդեպ ռեժիս
Կինոգործ #3. Արմեն Պապյան – հնչյունային ձևավորում
Կինոգործ #3. Արմեն Պապյան – հնչյունային ձևավորում июн 1, 2026 00:51:22 Կինոն որքան պատկերի, այնքան էլ ձայնի մասին է: Քանի՞ անգամ ես ինչ-որ ֆիլմ դիտել ու ասել` ձայնի հետ ի՜նչ լավ են աշխատել: Հավանականությունը փոքր է, բայց հավասար չէ զրոյի: Այդպես է կարծում հնչյունային ձևավորող/ռեժիսոր, մոնտաժող և երաժիշտ Արմեն Պապյանը, որն ասում է` իր գործը ստացված է լինում, երբ դրա մասին չեն խոսում: Իսկ «Կինոգործ»-ը խոսում է. խոսում է ձայնի ու լռության, դրա կարևորության, նրբություննե
Կինոգործ #2. Գոգ Հախեյան - դիստրիբուցիա
Կինոգործ #2. Գոգ Հախեյան - դիստրիբուցիա апр 30, 2026 00:50:02 Ովքե՞ր են կանգնած կինոյի շուկայի հետևում ու ֆիլմերը դարձնում վաճառքի պրոդուկտ։ Դրա պատասխանատուները, մեծ մասամբ, դիստրիբուցիոն կազմակերպություններն են, որոնք կամրջում են կինոն էկրաններին: «Կինոգործ» փոդքաստի երկրորդ էպիզոդի հյուրը Փարիզաբնակ Գոգ Հախեյանն է, UFO Distribution ընկերության թիմի անդամ: Այստեղ նա զբաղվում է ֆիլմերի մարքեթինգով, գրաֆիկական դիզայնով, պատրաստում է պաստառներ ու թրեյլերներ։
Կինոգործ #1. Տիգրան Աղաջանյան - գունադրում/coloring
Կինոգործ #1. Տիգրան Աղաջանյան - գունադրում/coloring мар 13, 2026 00:30:48 Բարի գալուստ Կինոաշխարհի նոր նախագիծ։ «Կինոգործ» փոդքաստի շարքը ոլորտի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մասին է, որոնք մանրամասնորեն պատմում են կինոյում իրենց դերի ու աշխատանքային գործընթացի մասին։ Սրանք մասնագիտություններ են, որոնք անչափ հետաքրքիր ու կարևոր են կինոարտադրության մեջ, սակայն կամ հաճախ ստվերում են մնում, կամ մենք չգիտենք իրենց գոյության մասին, կամ էլ ուղղակի ունենք կիսատ պատկե
Հարգանքի տուրք հայկական կինոյի կանանց. զրույց Ռուզաննա Բագրատունյանի հետ
Հարգանքի տուրք հայկական կինոյի կանանց. զրույց Ռուզաննա Բագրատունյանի հետ ноя 27, 2025 00:25:47 Մոտ մեկ տարի առաջ տպագրատնից դուրս եկավ Ռուզաննա Բագրատունյանի «Համր կինոյի խոսուն կանայք» գիտահանրամատչելի ժողովածուն: Ինչպես առաջաբանում մեկնաբանել է հեղինակը` գիրքը «փորձ է մեկտեղելու այն կանանց դիմանկարները, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու հայկական համր կինոյի լինելության ճանապարհին կանանց թողած հետագիծը»: Կինոաշխարհի փոդքաստի այս էպիզոդում զրուցում ենք կայքի հիմնադիր, խմբագիր, լրագրող
Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը
Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը май 25, 2024 00:21:19 «Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։ Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։ Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan
Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է
Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է апр 10, 2024 00:24:59 Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղա
Կինոյի ու գրականության հատման կետերը
Կինոյի ու գրականության հատման կետերը дек 24, 2023 00:16:22 Վերջերս լույս տեսավ լատվիացի հեղինակ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է 26 լեզուներով, վաճառվել ավելի քան  200,000 օրինակով ամբողջ աշխարհում, և այս տարի նաև հասցրել է էկրանավորվել՝ դառնալով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Առիթը բաց չթողնելով, հանդիպել եմ բանաստեղծ, վերնատուն հրատարակչության գլխավոր խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն
Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում
Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում сен 11, 2023 00:27:33 Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։
Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս
Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս авг 22, 2023 00:20:10 «Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկում
Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը
Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը июл 23, 2023 00:21:32 Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ

Рекомендуемое