Главная Подкасты թաքուն փոդքասթ / taqun podcast
թաքուն փոդքասթ / taqun podcast

թաքուն փոդքասթ / taqun podcast

taqun 15 Эпизоды июл 14, 2025

Փոդքասթը պատմում է տարբեր քվիր փորձառությունների մասին: Այն անանուն է անվտանգությունից ելնելով, բայց վերջապես հանրային է խոսում կարևորի մասին:

Эпизоды

16. չորս ոչ բինարի զրույց
16. չորս ոչ բինարի զրույց июл 14, 2025 00:15:28 այս էպիզոդը չորս ոչ բինար մարդու զրույց է, որտեղ նրանք խոսում են գենդերի իրենց ընկալման, ներանձնային ու միջանձնային հարաբերությունների ու իրենց հասարակական տարբեր փորձառությունների մասին՝ որպես ոչ բինար։
15. տրանս սեքս աշխատողի պատմություն
15. տրանս սեքս աշխատողի պատմություն янв 15, 2025 00:06:49 Հայաստանում տրանս անձինք շատ են խտրականության ենթարկվում, սեքս աշխատանքով զբաղվող տրանս անձինք կրկնակի: Այս էպիզոդում մեր հյուրը խոսել է տրանս սեքս աշխատողի դժվարությունների մասին և կիսվել իր փորձառություններով: Հայաստանում տրանս սեքս աշխատողների դժվարությունների մասին ավելին իմանալու համար կարող եք լսել այս էպիզոդը:
14. քվիր շարժումը հայաստանում
14. քվիր շարժումը հայաստանում окт 21, 2024 00:16:07 Այս էպիզոդի մեր հյուրն է մշակութայն մարդաբան Թամար Շիրինյանը, ում հետ խոսել ենք Հայաստանում քվիր շարժման, այդ շարժման մեջ կանանց ներգրավման, կանանց մասին ստեղծվող նարատիվների և քվիր պատմության կարևորության մասին։
13․ մի դրեգ էպիզոդ
13․ մի դրեգ էպիզոդ окт 7, 2024 00:12:11 այս էպիզոդի հյուրը դրեգ արտիստ լեդի դայն է։ նրա հետ խոսել ենք դրեգի իր փորձառության, հայաստանում դրեգ մշակույթի տարածման և քվիր շարժման վրա դրեգի ունեցած ազդեցության մասին։
12. ինչու՞ է փրայդը կարևոր
12. ինչու՞ է փրայդը կարևոր июл 26, 2024 00:09:47 Ամեն տարի հունիս և հուլիս ամիսներին նշվում է փրայդը, որի ժամանակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, շքերթներ և ցույցեր քվիր համայնքի կողմից։ Եվ այս էպիզոդն էլ նվիրված է հենց փրայդ ամսվան։ Ռիպան մեզ պատմում է փրայդ ամսվա պատմության, Հայաստանում այն նշելու ձևերի և առանձնահատկությունների մասին։
11. կոնվերսիոն պրակտիկաներ
11. կոնվերսիոն պրակտիկաներ июн 26, 2024 00:15:10 կոնվերսիոն պրակտիկաները՝ մարդու սեռականությունը փոխելուն ուղղված ցանկացած  գործողություններն են։ այդ պրալկտիկաները կիրառվել և կիրառվում են շատ երկրներում և բացասական են ազդում քվիր համայնքի վրա։ ցավոք, այսօր ևս կան նման պրակտիկաներ, և դեռ շատ մարդիկ փորձում են փոխել քվիր մարդկանց սեռականությունն ու գենդերային ինքնությունը։  Հայաստանում ևս կիրառվում են կոնվերսիոն պրակտիկաները, ուստի մենք փորձել ենք
10․ մարտի 8 - ինտերսեկցիոնալություն
10․ մարտի 8 - ինտերսեկցիոնալություն мар 8, 2024 00:13:51 երբևէ լսե՞լ ես ինտերսեկցիոնալություն բառի մասին։ իրականում այս երկար բառի տակ թաքնված շատ ֆեմինսիստական գաղափարներ կան, որոնք փորձել ենք բացահայտել մեր թաքուն փոդքասթի էս էպիզոդում։ ինչո՞վ է այն կապվում մարտի 8-ին և այն մասին, թե ինչպես կանանց իրավունքների օրը դարձավ կանանց ծաղիկ նվիրելու օր կիմանաս, երբ սեղմես play կոճակը ▶️ #թաքունփոդ
9. մարմինդ քո տունը սարքելու մասին
9. մարմինդ քո տունը սարքելու մասին янв 29, 2024 00:16:49 🎧 էպիզոդ 9. մարմինդ քո տունը սարքելու մասին   - կարո՞ղ ես արդյոք լինել տրանս* և ոչ-բինար միաժամանակ, - ինչու՞ են որոշ տրանս* կամ ոչ-բինար մարդիկ կատարում կրծքավանդակի վիրահատություն, - արդյո՞ք եվրոպայում երեխաները դուրսը վազվզում են «առանց գենդեր» և ապրում #քվիր դրախտում։ 🌟մեր այս անգամվա փոդքասթի հյուրը պատմում է իր գենդերային ինքնությունից, կրծավանդակի վիրահատությունից, որ վերջերս է արել,
8․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ ոչ բինար
8․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ ոչ բինար дек 20, 2023 00:13:59 էպիզոդը կանացիի ու առնականի (մասկուլինի) մեջ չտեղավորվելու, գենդերը առաջնային չդարձնելու ու հասարակական ճնշող նորմերը մերժելու մասին է։ այս անգամ թաքունում կիսվում ենք ոչ բինար մարդու ինքնաճանաչման ընթացքից, կանացին ու տղամարդկայինը որպես էներգիա դիտարկելուց և ներհամայնքային ճնշումներից։   
7․ արի միասին ապրենք
7․ արի միասին ապրենք ноя 20, 2023 00:13:10 էս էպիզոդը երկու իրար սիրող մարդկանց մասին է, ովքեր կենդանի են պահում, սիրում են մանդարիններ ու ապրում են միասին։   ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպել որպես քվիր զույգ հայաստանում դեյթվելիս, ինչքա՞ն արագ են տեղափոխվել միասին ապրելու, ի՞նչ են կոչում իրենց հարաբերությունները եթե մեկը ոչ-բինար է, մյուսը՝ կին, ո՞րն է նրանց առողջ հարաբերությունների գաղտնիքը: այս և շատ ու շատ այլ հարցերի պատասխանն
6. մի բի* էպիզոդ
6. մի բի* էպիզոդ окт 17, 2023 00:12:57 դէ, երևի արդեն կռահեցիք, որ այս էպիզոդը բի* փորձառության մասին ա: էստեղ ներկայացնում ենք մի բի կնոջ ինքնաբացահայտման, ինքն իրեն ու այլ մարդկանց սիրելու, կարծրատիպերին ու խնդիրներին բախվելու պատմությունը: էպիզոդում կարող եք լսել բի միֆերի ու դրանց ազդեցությունների մասին: գնա, լսի էպիզոդն ու կարծիք թող քոմենթներում, կարող ես նաև թեմաներ առաջարկել նոր էպիզոդների համար:
5. ես մերժում եմ բոլոր գենդերները
5. ես մերժում եմ բոլոր գենդերները июл 12, 2023 00:10:00 էպիզոդը մի մարդու մասին ա, ով ապրելով իր սովորական կյանքը մի օր զգաց, որ կենդանիներին սիրելու, կանանց իրավունքների համար պայքարելու ու առհասարակ ապրելու համար պարտադիր չի կին կամ տղամարդ նույնականանալ։ «անգամ լգբտ համայնքում քեզ փորձում են ինչ-որ գենդերի դասեն․ դու աղջի՞կ ես, թե տղա, նույնը դրսում՝ էս տղա՞ ա, թե՞ աղջիկ ա ․․․․ սրանք լսելուց դու սկսում ես մտածել՝ հիմա ես աղջի՞կ եմ, թե՞ տղա ․․․ ես

Рекомендуемое