Главная Подкасты Rearrange with Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyan 305 Эпизоды окт 22, 2026

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only.

Эпизоды

#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից
#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից окт 22, 2026 01:26:51 «Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների,
#326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը
#326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը окт 15, 2026 01:27:23 «Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթակ
#325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը
#325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը окт 8, 2026 01:56:22 Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ զրուցել ենք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծման ու փակման պատմության, 15 տարվա ընթացքում կուտակված ծանր էմոցիոնալ ֆոնի, բարեգործական հիմնադրամի և հասարակական կրիտիկայի մասին։ Անդրադարձել ենք նաև ԱՄՆ-ում ապրելու դժվարություններին, հոգեբանության ու թերապիայի դերին, «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագծին, «TikTok»-ի վիրուսային մեմերին, առողջ ապրելակերպի
#324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ
#324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ окт 1, 2026 01:31:51 Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում կրթության որակի անկման պատճառների, «IQ» թեստերի ցուցանիշների փոփոխության և ինդուստրիալ շրջանի կրթական մոդելի տրանսֆորմացիայի մասին։ Անդրադարձել ենք ԵՊՀ-ի միջազգային վարկանիշներին, ուսանողների պրագմատիզմին, ակադեմիական ազատությանն ու պատասխանատվությանը։ Միքայելը պատմել է նաև արհեստական բանականության ճիշտ կիրառման
#323 Անահիտ Վարդանյան - Բեռլինի ազատությունը, էլեկտրոնային երաժշտություն, 0-ից քեզ կերտելը
#323 Անահիտ Վարդանյան - Բեռլինի ազատությունը, էլեկտրոնային երաժշտություն, 0-ից քեզ կերտելը сен 24, 2026 01:21:59 Երաժիշտ, դաշնակահարուհի Անահիտ Վարդանյանի հետ զրուցել ենք դասական կրթությունից դեպի էլեկտրոնային երաժշտություն նրա անցած ուղու, Գերմանիա տեղափոխվելու և օտարության մեջ սեփական ինքնությունը վերագտնելու մասին։ Անդրադարձել ենք «Artun» սեփական լեյբլի ստեղծմանը, սենյակից նվագած վիրուսային տեսանյութերի հաջողությանը, սոցցանցերի աղմուկին և էմոցիաները երաժշտության միջոցով վերամշակելու արվեստին։
#322 Արմեն Մարտիրոսյան - Սրտանոթային խնդիրներ, AI-ը բժշկության մեջ, առողջ լինելու ապագան
#322 Արմեն Մարտիրոսյան - Սրտանոթային խնդիրներ, AI-ը բժշկության մեջ, առողջ լինելու ապագան сен 17, 2026 01:35:51 «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել ենք կանխարգելման բժշկության, Հայաստանում տարածված առողջական խնդիրների, ապրելակերպի ազդեցության և թվային առողջապահության ապագայի մասին։
#321 Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների բումը, չինական մեքենաները, «Tesla»-ն
#321 Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների բումը, չինական մեքենաները, «Tesla»-ն сен 10, 2026 01:43:55 «Chargers.am» ընկերության հիմնադիր Կարեն Դերձյանի հետ զրուցել ենք էլեկտրական ավտոմեքենաների, Հայաստանում լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման և չինական ավտոարտադրության հաղթարշավի մասին։ Քննարկել ենք «Tesla»-ի և չինական բրենդերի տարբերությունները, մարտկոցների ճիշտ խնամքն ու վերամշակումը, ինչպես նաև էլեկտրոմոբիլների աճող քանակի ազդեցությունը մեր էներգետիկ համակարգի վրա
#320 Սամվել Մարտիրոսյան - Օնեքսի ստեղծումը, «Temu»-ի հետ պայմանագիր, գողացված «iPhone»-ներ
#320 Սամվել Մարտիրոսյան - Օնեքսի ստեղծումը, «Temu»-ի հետ պայմանագիր, գողացված «iPhone»-ներ сен 3, 2026 01:45:17 «Onex» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք համաշխարհային բեռնափոխադրումների կազմակերպման, Հայաստանում և Վրաստանում լոգիստիկայի զարգացման, ինչպես նաև 200 դոլարով սկսած Onex-ի ստեղծման ու հաջողության պատմության մասին։ Անդրադարձել ենք Temu հսկայի հետ համագործակցությանը, չինական բիզնես մշակույթի առանձնահատկություններին, ԱՄՆ-ում և Դելավերում հայկական պահեստ հիմնելու բա
#319 Հայկ Մակիյան - 44-օրյա պատերազմը, անհետ կորածների պատմությունները, լրագրությունը
#319 Հայկ Մակիյան - 44-օրյա պատերազմը, անհետ կորածների պատմությունները, լրագրությունը авг 27, 2026 01:45:19 Լրագրող Հայկ Մակիյանի հետ զրուցել ենք 2020 և 2023 թվականների պատերազմների, անհետ կորածների ցավոտ պատմությունների, հետաքննական լրագրության կարևորության և իրականության վավերագրման մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական անցյալին, «Հետք»-ի ստեղծագործական միջավայրին, արհեստական բանականության մարտահրավերներին, մարդկանց լսելու արվեստին և այն հոգեբանական հետքերին, որոնք պատերազմը թողել է մեր հասարակության
#318 Արտյոմ Պետրոսյան - Պղնձամոլիբդենային կոմբինատը, պետական մասնաբաժինը, էկոլոգիան
#318 Արտյոմ Պետրոսյան - Պղնձամոլիբդենային կոմբինատը, պետական մասնաբաժինը, էկոլոգիան авг 20, 2026 01:31:33 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների, էկոլոգիական ռիսկերի, կոմբինատի պետական մասնակցության, կրթության կարևորության, Հարվարդում ու Քեմբրիջում սովորելու փորձառության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#317 Արթուր Իսպիրյան - 90-ականների ակումբները, հայկական ջազը, ազգային արխիվը
#317 Արթուր Իսպիրյան - 90-ականների ակումբները, հայկական ջազը, ազգային արխիվը авг 19, 2026 01:32:19 Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ զրուցել ենք հայկական ձայնային ամենամեծ արխիվի թվայնացման հսկայական աշխատանքի, ռադիոյի պատմության և բացահայտված գանձերի մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական ուղուն, 90-ականների լեգենդար ակումբային մշակույթին:
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն авг 6, 2026 01:34:52 Մաթեմատիկոս, համակարգչային գիտությունների մասնագետ և «Deep Origin» ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանի հետ զրուցել ենք դեղերի հայտնաբերման հաշվողական մեթոդների, «MIT»-ում և Քեմբրիջում սովորելու առանձնահատկությունների, ինչպես նաև գիտության մեջ «AI»-ի դերի և մաթեմատիկական մոդելների կիրառելիության մասին։

Рекомендуемое