Главная Подкасты Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Ինքնություն և արժեքներ / Identity and Values

Ինքնություն և արժեքներ / Identity and Values

Vem Radio 64 episodes Latest Jul 30, 2024

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։

Episodes

Մենություն / Loneliness Jul 30, 2024 00:32:24 Մենության ինքնութենական հարցերը. մարդու ինքնընկալումն իբրև առանձին կամ սոցիալական էակ։ Մենության առիթի օգտագործումը խոկման և ինքնահասկացման համար։ Մենությունն իբրև մարդկության տարերային կուտակմանն ու համաշխարհային հաղորդակցմանն առաջարկվող առողջ այլընտրանք։ Ֆիզիկական և բարոյական մենություն։ Մենության վիճակի գնահատում և ապրում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Identity issues of l
Բարեգործություն / Charity Jul 23, 2024 00:30:50 Բարեգործության սկզբունքները և ուղեկցող արժեքները։ ՀԲԸՄ-ի ստեղծման գաղափարական դրդապատճառները։ Բարեգործության և ներդրումների ոլորտները. հեռահար և կարճաժամկետ ծրագրեր։ Կրթությունն իբրև բարեգործության առաջնային ուղղություն։ Սոցիալական հավասարության հաստատման փորձեր։ ՀԲԸՄ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցության պատմական ուղին։ Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Principles of
Օժտված երեխաների հոգեբանություն / Psychology of Gifted Children Jul 16, 2024 00:31:13 Օժտվածության բնութագիրը և դրա որոշման մեթոդները։ Անհամաժամ հոգեմտավոր և ֆիզիկական զարգացումը օժտված երեխաների դեպքում։ Սավանտիզմի երևույթը։ Օժտված երեխաների զարգացմանն ուղեկցող հոգեբանական բարդությունները և ծնողական դաստիարակության առանձնահատկությունները։ Մանկավարժական յուրահատուկ մոտեցման անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The character of giftedness and the
Homo laborans. աշխատանքի իմաստի մեկնաբանություն / Homo Laborans An Analysis of the Meaning of Work Jul 9, 2024 00:40:37 Աշխատանքի էության վերաբերյալ դիտարկումները ամերիկացի հոգեբան Ալբերտ Թոմփսոնի «Homo laborans» հոդվածում։ Աշխատանք և հանգիստ։ Աշխատանքի կրոնական և փիլիսոփայական պատկերացումները։ Աշխատանքը սիրելու կամ ատելու, շահադրդման և խորթության դրդապատճառները։ Պրոֆեսիոնալիզմի և հասարակական դիրքի դերը աշխատանքից գոհունակություն ստանալու մեջ։ Մարդու աշխատանքային հեռանկարների կանխատեսումներ։ Խոսնակ՝ Անուշ Մանուչա
Ինքնության վավերագրում / Documentation of Identity Jul 2, 2024 00:27:52 Ինքնության բյուրեղացումը փաստավավերագրական ֆիլմաժանրի միջոցով։ Ֆիլմում ազգային ինքնության ամփոփ և սիմվոլիկ ներկայացման եղանակները։ Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վավերագրման հրատապ անհրաժեշտությունը։ Փաստավավերագրական ֆիլմն իբրև Հայաստանի դեսպան միջազգային հարթակներում։ Խոսնակ՝ Նարե Թադևոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Crystallization o
Սոցիալական աջակցություն / Social Support Jun 25, 2024 00:29:05 Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկե
Հայկական լեռնաշխարհ / Armenian Highland Jun 18, 2024 00:35:53 Ազգային ինքնության աշխարհագրական սահմանները։ Պատմական հայրենիքի հետ ոգեղեն կապի հարատևությունը։ Մասիս լեռան խորհրդաբանությունը։ Պատմական Հայաստանի առանձին նահանգների խորացված հետազոտումը։ Հայկական լեռնաշխարհի բնությունն ու պատմամշակութային հուշարձանները։ Հայրենաճանաչությունը ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս։ Խոսնակ՝ Գևորգ Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The geographic boundaries of national i
Վիրտուալ իրականություն / Virtual reality Jun 11, 2024 00:31:50 Սոցիալական ցանցերն իբրև ինքնության դրսևորման և իրացման տիրույթ։ Իրական և վիրտուալ «ես»։ Հոգեբանական պահանջմունքների բավարարումը վիրտուալ տիրույթում։ Հաղորդակցման վիրտուալ եղանակների ազդեցությունը անձնային առանձնահատկությունների վրա։ Հասարակական և անձնային տարածքների խախտում։ Ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունը մարդկային գիտակցության և հույզերի վրա։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Ազգային ընկալումների ձևավորում / Formation of National Perceptions Jun 4, 2024 00:32:13 Ազգային ընկալումների ձևավորումը կրթական համակարգում, ընտանիքում և հասարակության մեջ։ Ցանցային միջավայրի և գլոբալիզմի ազդեցությունը ազգային գիտակցության վրա։ Ազգային ընկալումների աղավաղում և ծայրահեղացում։ Ազգայնական պաթոս և փուչ հայրենասիրություն։ Քաղաքացիական գիտակցության ձևավորման և պատմության դասերի օբյեկտիվ ընկալման անհրաժեշտությունը։ Ազգային գիտակցության ձայնը երիտասարդ սերնդի սրտում։ Խոսնակ՝
Հայ ինքնության առանձնահատկությունները / Features of Armenian Identity May 28, 2024 00:27:19 Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության մեջ արտացոլված հայ ինքնության հիմնական բնութագրիչները. Սասունցի Դավիթ, քրիստոնեական ինքնություն, պետական մտածողության բացակայություն, ազգային բարդույթներ։ Գևորգ Էմին. «Զարմանալի հայ»։ Պատմական և իրական հայրենիքի շփոթումը։ Հայրենաճանաչության խնդիրը Ռաֆայել Պատկանյանի «Հայ և հայություն» բանաստեղծության մեջ։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին / Youth Participation in Public Life May 21, 2024 00:30:28 Ռոջեր Հարթի մասնակցության սանդուղքը։ Դեռահասներին ձայնից ու նախաձեռնությունից զրկելու արատավոր դրսևորումները՝ մանիպուլացիա, դեկորացիա, տոկենիզմ։ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները, դրանց կիրարկումը Հայաստանում։ Ծնողական ու կրթական բռնակալության դրսևորումները և դեռահասների ակտիվության վրա ազդող գործոնները։ Երիտասարդների ներգրավումը հասարակական կյանքում կամավորության, երիտասարդակ
Երազանք / Dream May 14, 2024 00:30:05 Ազգերին ու մարդկանց առաջնորդող և նրանց ինքնությունը սահմանող երազանքները, տեսիլքներն ու ավանդությունները։ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ «Երկիր Նաիրիի» չարենցյան և տերյանական երազանքը։ Հենրի Դեյվիդ Թորո. «Կան ազգեր առանց երազի ու երևակայության»։ Փիլիսոփաների կողմից կառավարվող երկրի պլատոնյան երազանքը։ Մարտին Լութեր Քինգի արդար հասարակության տեսլականն արտացոլող «Ես երազանք ունեմ» ճառը։ Խոսնակ՝ Արփին

Рекомендуемое

Играет